Մեգան Մարքլը վախենում է իր հորից

Պարզվում է, որ նույնիսկ հարսանիքից հետո Մեգանի հայրը հանգիստ չի թղնում նրան և Հարիին: 74-ամյա Թոմասը շարունակում է բարդացնել իր դստեր կյանքը՝ հրապարակային հարցազրույցներ տալով գումարի դիմաց և պատմելով Մեգանի և Հարիի հարաբերությունների բոլոր մանրամասները՝ գրում է gogetnews.info-ն:
Մեգանի հոր խոսքով՝ ինքը այդ ամենն անում է մեկ բանի համար՝ նոր ընտանիքի հետ հարաբերությունները շտկելու նպատակով: Սակայն Քենսինգթոնյան պալատում այդպես չեն կարծում:
«Մեգանը այնքան վրդովված է Թոմասի պատճառով: Նա չգիտի ինչպես վարվել հոր հետ, որովհետև վախենում է, որ նա իր նպատակներին կծառայեցնի իրենց շփումը, կհրապարակի իրենց անձնական զրույցը»,- ասում է պալատին մոտ կանգնած աղբյուրը: