21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ամերիկուհին տասը րոպեով միլիոնատեր է դարձել

ԱՄՆ Մասաչուսթես նահանգի Բոսթոն քաղաքի բնակչուհին սխալմամբ մեկ միլիոն դոլար է ստացել և տասը րոպե անց զրկվել դրանից։ Այս մասին հաղորդում է Boston Globe-ը։

Հուլիսի 18-ին 26-ամյա Էլեն Ֆլեմինգը բանկից հաղորդագրություն է ստացել, որտեղ ծանուցվում էր հաշիվը համալրելու մասին։ Պարզվել է, որ նրա հաշվին ավելի քան 1 մլն դոլար կա։

Ֆլեմինգը Boston Globe-ին խոստովանել է, որ ցանկանում էր գումարը գաղտնի պահել։ Այդքան գումարով նա կարող էր ազատվել աշխատանքից և ուսման համար վճարել։

Կինն այդ մասին ասել է իր մորը, իսկ հետո զանգահարել բանկ և հայտնել սխալի մասին։ Բանկում ասել են, որ գումարը նախատեսված էր նույն անուն- ազգանունն ունեցող մեկ այլ կնոջ համար, որը Ֆլորիդայում է բնակվում։

Տասը րոպե անց սխալն ուղղել են։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ