Լեհն ամուսնանում է իր նկարի հետ

Լեհաստանի բնակիչ Թոմաշ Ուրինովիչը որոշել է ամուսնանալ իր նկարներից մեկի հետ, որի վրա պատկերված է իր երազանքների աղջիկը: Այս մասին գրում է Oddity Central կայքը: 37-ամյա լեհը հայտարարել է, որ որոշել է ամուսնանալ նկարի վրայի աղջկա հետ, քանի որ նրան չի հաջողվել գտնել «օրիգինալին», այսինքն՝ նրան, ում նկարիչը պատկերել է:
Սիրահարված տղամարդը պատմել է, որ ընդամենը ցանկացել է տեսնել իր հիացմունքի օբյեկտին, սուրճ խմել նրա հետ և իմանալ, թե ինչպես է ապրում: Սակայն փնտրտուքները հաջողությամբ չեն պսակվել, և հիմա նա մտադիր է ամուսնանալ նկարի հետ: «Չգիտեմ՝ հնարավո՞ր է դա իրականացնել Լեհաստանում, և եթե նույնիսկ՝ ոչ, ապա ես կգնամ այնտեղ, որտեղ կարելի է, և անպայման կամուսնանամ», – ասել է Թոմաշ Ուրինովիչը: Հայտնի չէ նաև, թե արդյոք Թոմաշը իրական կյանքում ամուսնացած եղե՞լ է, թե՞ ոչ: