Մխիթարյանը՝ թուրք ֆուտբոլիստի, նոր մարզչի եւ Յուրգեն Կլոպի հետ հարաբերություններից
Այսօր կայանալիք Ռուսաստան-Հայաստան ընկերական խաղից հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիսավոր կերպով կստանա ”Спорт-Экспресс”-ի կողմից սահմանված ”Звезда” մրցանակը: Այն շնորհվում է հայ կիսապաշպտանին որպես 2013 թվականի ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ:
– Շատ շնորհակալ եմ մրցանակի համար: Ոչ բոլորին է հաջողվում նման պատվի արժանանալ: Ուրախ եմ, որ այն հենց ինձ բաժին հասավ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնել են ինձ, իսկ իմ մարզիչներից ոչ մեկին չէի առանձնացնի, քանի որ հաճելի էր աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ. եւ Երևանում, եւ Դոնեցկում, եւ Դորտմունդում, ինչ-որ նոր բան սովորել եմ:
– Ի՞նչ կարող եք ասել Հայաստանի հավաքականի նոր մարզիչ Բեռնար Շալլանդի մասին:
– Մենք զրուցել ենք երկուշաբթի օրը. այն տեւել է 15 րոպե: Շալլանդից շատ բան կարելի է սովորել եւ իզուր չեն նրան այդ պաշտոնին նշանակել: Նախկինում նրա մասին չէի լսել, սակայն նշանակումից հետո շատ բան եմ կարդացել նրա մասին: Կաշխատենք միասին:
– Ճի՞շտ է, որ Շալլանդի թեկնածությունը Յուրգեն Կլոպն է առաջարկել:
– Եթե անկեղծ, ոչինչ չգիտեմ այդ մասին:
– Հայաստանում կան մարդիկ, ովքեր դժգոհում են այ բանից, որ ”Բորուսիայում” քեզ հետ խաղում է ազգությամբ թուրք Նուրի Շահինը:
– Հանդիպումների ընթացքում բոլորն էլ տեսնում են միմյանց հանդեպ մեր վերաբերմունքը: Այդ թեման կարելի է փակել: Նման հարցեր մենք չենք էլ քննարկել: Շահինն այն մարդկանցից է, ով ”Բորուսիայում” առաջին օրվանից օգնել է ինձ թիմին հարմարվելու համար:
– Եղավ մի դեպք, երբ ցանկանում էիք իրացնել 11 մետրանոց հարվածը, սակայն Կլոպն ասաց, որ այն իրացնի Լեւանդովսկին: Այդ ժամանակ տխրեցիք ու առաջինը ձեզ մոտեցավ Շահինը:
– Մի կողմից ընկճվեցի, որ հնարավորություն չստացա իրացնել այդ հարվածը, իսկ մյուս կողմից էլ արժանացա խաղընկերներիս աջակցությանը:
– Այդ խաղից հետո ի՞նչ ասաց Կլոպը:
– Նա ասաց. ”Դա իմ մեղքն էր: Կներես, Հենրիխ”: Իսկ ես պատասխանեցի, որ ներողություն խնդրելու կարիք չկա, հենց նա է մարզիչն ու ինքն է որոշում, թե ով պետք է հարվածի: Մենք հասկացանք միմյանց: