Սերժ Սարգսյանի վրա սրոկ է դրված եղել
Այն, որ Դուգինը հայտնի տականք, կասկած չկա, բայց որ տեղեկացված տականք է՝ դրանում էլ խոսք չկա: Նա Փոքր Մարջանլի գյուղում տեղի ունեցած ռուս-ադրբեջանական կոնֆերանսում, իմ կարծիքով, բավական սենսացիոն հայտարարություն է արել. Ранее, Москва, Баку и Ереван пришли к разработке дорожной карты, согласно которой на первом этапе 5 оккупированных районов возвращаются Азербайджану. Это позволило бы открыть ворота для дальнейшего процесса. Это была бы победа азербайджанского мирного процесса. Затем можно было бы прийти к следующему этапу. Тогда Саргсян просил подождать его перехода на пост премьер-министра. Но произошли известные события в Армении, и этот процесс был сорван. С точки зрения экспертного сообщества, возвращение 5 районов Азербайджану – необходимое условие для разблокировки ситуации, которая дала бы старт урегулированию этого кровавого конфликта, – сказал А. Дугин.
Այս հայտարարության մեջ ամեն ինչ հին է, սակայն նորույթ է այն, որ Դուգինը տեղեկացնում է, որ ռուսական պլանի առաջին փուլը՝ 5 շրջանների հանձնման հարցը հետաձգվել էր Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո, այսինքն՝ ապրիլից հետո: Սակայն թավշյա հեղափոխությունը գործընթացը տապալել է: Սա բացարձակ նոր լույս է սփռում Սերժ Սարգսյանի՝ մինչև ապրիլի 23-ը գործողությունների վրա…
Կամ ավելի ստույգ՝ փաստում է, որ Սերժ Սարգսյանի վրա սրոկ է դրված եղել: Ընկերներիցս շատերը հավանաբար կհիշեն այդ շրջանի իմ ստատուսներից մեկը, որի բովանդակությունն էր՝ “տպավորություն ունեմ, որ մինչև հեղափոխությունը Սերժ Սարգսյանը շատ էր շտապում…” Ավելին չգրեցի ու հավանաբար միայն քչերը գիտեն, թե ինչն ի նկատի ունեի: Ըստ որում, այն ժամանակ էլ, այժմ էլ մտածում եմ, որ նա շտապում էր ոչ թե հողերը տալու, այլ հեռանալու համար, քանզի նախկինում տարբեր պատրվակներ գտավ դա չանելու համար… Ու ինչեր ասես, որ թաքնված չեն թավիշի տակ…. Հարցերը շատ են, պատասխանները՝ քիչ:
Ստյոպա Սաֆարյան