04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Եվրատեսիլ»-ի հաղթողը հետաքրքիր խոստովանությամբ է հանդես եկել

Իսրայելցի երգչուհի  Նետա Բարզիլայը խոսել է բեմում իր վարքագծի մասին, փոխանցում է Vladtime-ը։

«Եվրատեսիլ»-ի հաղթողը բացատրել է, որ շրջապատում իր արտաքին տեսքով միշտ վանել է բոլորին։ Նա հիշում է, թե ինչպես էր ժամանակին իր մենեջերն իրեն համոզում ուշադրություն դարձնել Ադելի կամ Արեթ Ֆրանկլինի ոճին։

Նրան առաջարկում էին կառուցվածքը թաքցնել մուգ երանգի հագուստների ներքո, իսկ բեմում պարզապես բարձրախոսի առջև կանգնել և շեշտը դնել ձայնային տվյալների վրա։ Նետան դրան կտրականապես դեմ էր։

«Մի օր մտածեցի՝ ես Ադելը չեմ։ Եվ որոշեցի, որ պետք է բեմում վարքագծի սեփական ոճ առաջ քաշեմ՝ հանդիսատեսին ստիպելով ընդունել ինձ այնպիսին, ինչպիսին կամ»,-ասել է նա։

Աղջիկը հերքում է նաև իսլանդացի երգչուհի Բյորքի հետ նմանությունը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ