24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել: 35-ամյա հաղորդավարուհու լուսանկարներում նա իր ծնողների հետ է: 

Նազենի Հովհաննիսյանը գրել է. «Պինդ «բռնեք» ձեր ծնողներին։ Երկու ձեռքով ու ամբողջ կյանքով մեկ պինդ բռնեք, քանի կա հնարավորություն։ Մենք շատ ենք անդունդներ ստեղծում՝ սերնդային, գաղափարական, ժամանակային ու մտածողության անիմաստ անդունդներ, ու հեռավորությամբ ենք շփվում մեր ծնողի հետ, կարծելով որ չեն հասկանա, չեն ընդունի կամ կմերժեն մեր ազատախոհությունը։ Ծնողների հետ առաջին հերթին ընկերանալ է պետք։ Հավասարը հավասարի հետ շփվել՝ իբրև ընկեր, և միանշանակ ու անընդհատ մեծարել՝ որպես Ծնող։ Ես Մայրիկիս կորցրեցի, երբ պիտի արդեն վայելեի նրան, թեթևացնեի հոգսն ու երջանկացնեի,,, Ժամանակը երբեք հաշվի չի նստում մեզ հետ։ Հնձում – տանում է մարդկանց, սիրելի թե ատելի՝ չի ֆիլտրում, չի զտում, չի խնայում։ Մենք պետք է խնայենք մեր ծնողներին, անհարկի չխաբենք, չծուլանանք ու չհեռանանք՝ հղում անելով «ժամանակների» կամ «հասկացողությունների» տարբերությանը։ Նրանք վաղուց են ապրել մեր կյանքը, այն էլ՝ մի քանի անգամ, ապրել՝ իրենց ձևով ու պահանջներով, բայց ԱՊՐԵԼ ԵՆ։ ԸՆԿԵՐԱՆԱԼ Է պետք. իսկականը դա է։ Կենացային բաժակաճառերը դնել մի կողմ ու կյանքում՝ գործով, վարվեցողությամբ ու խոսելով հետներն ապրել, չսահմանափակել նրանց ազատությունն ու բաց շփվել։

Ամենամեծ հեղափոխությունը, երբ Ընկերանում ես ծնողներիդ հետ, ջրիկանում երեխայի պես ու հասունների նման խորանում, թե աշխարհն ինչու՞ է էսքան ծուռ… Խոսել, հասկանալ, բացել շերտերը. Մայրերն անհատակ են…

Հունիսի 14- ին Մայրիկիս ծնունդն էր. Էմմա Բլեյան- ի 7 տարվա բացակայությունը ոչնչով չի սփոփվի, չի փարատվի, չի ամոքվի։

Աշխարհի բոլոր մայրերը Սեր են. անսահմանության մեջ մեր ուղեծիրն են ու կարոտը։

Փայփայել է պետք նրանց՝ երեխայի պես։ Սիրել անմնացորդ ու ընկերություն անել սթափ։

Շնորհավոր բոլոր Մայրերի անցած, այսօրվա, կամ գալիք ծնունդները։

Ծնողները միշտ մեզ պահպանում են. այստեղ, թե Երկնքում»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ