24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կոշիկների թանգարանում /ֆոտո/

Աշխարհի մի քանի երկրների թանգարանների շարքում կան նաև կոշիկի թանգարաններ: Եվրոպայի ամենահայտնի ու հետաքրքիր կոշիկի թանգարանը Ելդա քաղաքում է: Այն պատահաբար չի կառուցվել հենց այս քաղաքում: Ելդան անվանում են “կոշկակարների քաղաք: Այսօր քաղաքում կողք- կողքի աշխատում են մի քանի կոշիկի գործարաններ:

Թանգարանն ունի 4 սրահներ` կոշիկ ստեղծելու սարքավորումներ և մեքենաներ, տարբեր դարաշրջանների կոշիկներ, տարբեր ժողովուրդների կոշիկներ և դիզայներական մրցույթներում հաղթած կոշիկներ:

Առաջին սրահում ցուցադրված են այն տեխնիկաները, որոնցով կոշիկներ են պատրաստում: Երկրորդում տարբեր դարաշրջանների կոշիկներն են` սկսած միջնադարից մինչև մեր օրերը: Տարբեր ազգերի կոշիկները ներկայացված են հաջորդ բաժնում:

Թանգարանի էքսպոզիցիայի մեջ առանձնահատուկ է նաև այն սրահը, որտեղ ցուցադրվում են տարբեր դիզայներական մրցույթներում առաջին տեղը գրաված կոշիկների օրինակները: Սրանք հիմնականում ժամանակակից կոշիկներն են, որոնք շատերի կարծիքով, այնքան էլ պրակտիկ չեն: Թանգարանն ունի նաև թեմատիկ գրադարան, որտեղ պահվում է ողջ հավաքածուի, ինչպես նաև կոշիկի պատմության տեսական մասը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ