26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բրիջիթ Մաքրոնի դուստրը` 65-ամյա մոր և ամուսնու հարաբերությունների մասին

Մեկ տարի առաջ, երբ երիտասարդ Էմանուել Մաքրոնը ընտրվեց Ֆրանսիայի նախագահ, ուշադրության կենտրոնում հայտնվեց նրա կինը՝ Բրիջիթը, ով 24 տարի մեծ է ամուսնուց՝ գրում է ofigenno.com-ը:

Թեպետ Մաքրոնի հակառակորդները մինչև այժմ էլ ակտիվորեն քննադատում են զույգին, սակայն նրանք միանգամայն երջանիկ տեսք ունեն: Դա հաստատում է նաև Բրիջիթի դուստրը՝ Տիֆանի Օզյերը: 34-ամյա իրավաբան Տիֆանին պատմել է, որ մոր և նրա երկրորդ ամուսնու հարաբերությունները լավ չեն, ինչպես նկարագրվում է մամուլում. դրանք գերազանց հարաբերություններ են: Չնայած իր մշտական զբաղվածությանը՝ Ֆրանսիայի նախագահը միշտ էլ ժամանակ է գտնում իր երկրորդ կեսի համար:

«Դա հենց այն է, ինչի մասին երազում է ցանկացած կին»,- ասել է Տիֆանին: Մոր և Էմանուել Մաքրոնի հարաբերությունների մասին նա տեղեկացել է ավագ դպրոցում: «Երբ ես իմացա նրանց սիրավեպի մասին, ես կասկած չունեի, որ դրանք լուրջ հարաբերություններ են: Էմանուելը դա ապացուցում է իր պահվածքով: Երբ նրանք միասին են, աշխարհն ասես դադարում է գոյություն ունենալ նրանց համար»,- ասել է Տիֆանին՝ հավելելով, որ նրանք, ովքեր քննադատում են իր մորը, պարզապես նախանձում են նրանց:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ