Քայլի Ջեները հոգնել է
Ամերիկյան մոդել Քայլի Ջեները փետրվարին առաջին անգամ մայրացավ։ Երիտասարդ մայրիկին հոգնեցրել են իր նոր պարտականությունները և նա որոշել է վերադառնալ անհոգ կենսակերպին։Իր դստերը Քայլին թողնում է դայակների հետ, իսկ ինքը, առաջվա պես, ժամանակն անց է կացնում երեկույթներում։
Իր հղիությունը քսանամյա Քայլին խնամքով թաքցնում էր պապարացիներից։ Երեխայի ծնունդից հետո նա անմիջապես ցույց տվեց նորածին աղջկան Instagram-ի իր բաժանորդներին։ Աստղը բազմաթիվ լուսանկարներ հրապարակեց, որտեղ ինքը երեխայի հետ էր։ Հետևորդները եզրակացրին, որ մոդելն ամբողջությամբ նվիրվել է երեխայի խնամքին։ Պարզվում է, որ այդպես չէ։ Օրերս Ջեներին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է լրագրողներին, որ մոդելը հոգնել է մայրությունից և իր անհոգ կյանքին է վերադարձել։ Նա հսկայական գումարներ է վճարում դայակներին և օգնականներին, որպեսզի չնստի երեխայի կողքին։ Իր ամբողջ ժամանակը Քայլին ընկերների հետ է անցկացնում։
Թե ինչ հարաբերությունների մեջ է նա հիմա երեխայի հոր՝ Թրեվիս Սքոթի հետ, հայտնի չէ։