Քիմ Քարդաշյանը խոսել է Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին

Քիմ Քարդաշյանը մայիսի 30-ին Սպիտակ տանը հանդիպել էր Դոնալդ Թրամփի հետ, ինչի մասին էլ հրապարակում է արել իր Twitter-յան էջում:
37 ամյա Քարդաշյանը հանդիպել էր ԱՄՆ ներկայիս նախագահի հետ քննարկելու բանտային բարեփոխումները, հատկապես Ալիս Մերի Ջոնսոնի գործը, որին տրվել է ցմահ բանտարկություն քիչ քանակությամբ թմրանյութ օգտագործելու համար:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին այս կեսօրին ինձ տրամադրած ժամանակի համար: Հույս ունենք, որ նախագահը կմեղմացնի Միսս Ալիս Մերի Ջոնսոնի պատիժը, որը ցմահ բանտարկության է դատապարտվել ընդամենը մեկ անգամ թմրանյութ օգտագործելու համար: Մենք հույսեր ունենք Միսս Ջոնսոնի ապագայի հետ կապված և որ նա ու նրա նման շատ մարդիկ երկրորդ անգամ հնարավորություն կստանան»,- գրել է Քիմ Քարդաշյանը:
Թրամփը նույնպես հրապարակում է արել Twitter-ում. «Հիանալի հանդիպում ունեցա այսօր Քիմ Քարդաշյանի հետ: Խոսեցինք բանտային բարեփոխումների և դատավճիռների մասին»: