15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

20-ամյա քաղաքական գործիչը նետվել է կամրջից

ՌԴ Սոչի քաղաքի Սվետլանովյան կամրջից զբոսշրջիկների աչքի առջեւ իրեն ցած է նետել Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր Վլադիմիր Ավագյանը, գրում է “LifeNews”-ը:

Ինչպես պատմել են իրավապահները, լավ հագնված եւ կաշվե պորտֆելով երիտասարդը անցորդների ուշադրությանն է արժանացել, քանի որ նրա հեռախոսն անդադար զանգել է, իսկ տղան չի պատասխանել զանգերին: Չնայած անցորդների ճիչերին, ովքեր փորձել են կանգնեցնել երիտասարդին, նա չի վարանել եւ ցած է նետվել 27 մ բարձրությամբ կամրջից:

Երիտասարդ քաղաքական գործիչը, ով հայտնի էր խաղասրահների եւ ապօրինի կայանատեղիների դեմ իր պայքարով, բարդ հարաբերություններ է ունեցել հոր հետ: Ըստ նախնական վարկածի` ինքնասպանության պատճառը ընտանեկան անախորժություններն են եղել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ