15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արմեն Հայրապետյանը նոր երգ է ներկայացրել հանդիսատեսի դատին

«Ար» հեռուստաընկերության մարզական լրագրող, երգիչ Արմեն Հայրապետյանն  օրերս հանրության դատին նոր  երգ է ներկայացրել։

Henaran.am-ի հետ զրույցում Արմեն Հայրապետյանը նշեց՝ «Ղարաքիլիսա»   երգի հեղինակն  իր առաջին դասատուն է` Լարիսա Սահակյանը։

«Երբ փոքր էի, Վանաձորում երգում էինք այս երգը ամբողջ խմբով։ Անգամ Մայիսյան հերոսամարտերի 80֊ամյակին ենք երգել այն, սյսինքն՝ ուղիղ 20 տարի առաջ։ Մի քանի տարի է` մտածում էի այդ ժամանակվա երգերին անդրադառնամ։ Վերջապես ընտրեցի ճիշտ պահը եւ սկսեցի գործել։
Գործիքավորումը կատարել է Տարոն Ավետիսյանը, նվագակցել են Վիգեն Բալասանյանը, Ալբերտ Օրդինյանը, Ռաֆայել Տատենցյանը եւ Արտակ Դավթյանը: Արմեն Եգանյանի ստուդիայում եմ ձայնագրվել, հրաշալի երգիչներ Հայկ Ավետիսյանը, Դավիթ Խաչատրյանն ու Արման Խաչատրյանն էլ ձայնակցել են։ Երգը վերջնական տեսքի է բերել Հայկ Նավասարդյանը։ Այս ամենն,  իհարկե, դժվար կլիներ կյանքի կոչել առանց վարպետիս՝ Արսեն Գրիգորյանի ներկայության։

Մայիսյան հերոսամարտերի մասին խոսել, երգել պետք է։ Այն հայոց պետականության վերականգնման հիմք է դարձել», –   ասաց Արմեն Հայրապատյանը։

Հարցին՝  իսկ հնարովո՞ր է, որ այս երգի հիման վրա առաջիկայում տեսակոլովակ նկարահանվի, Արմեն Հայրապետյանը պատասխանեց․ «Չի բացառվում»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ