16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բեքհեմների որդին նվերներ է բաժանում անտուններին

Աստղային ամենահայտնի զույգերից մեկի` ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի եւ երգչուհի, մոդել, դիզայներ Վիկտորյա Բեքհեմի ավագ որդին` Բրուքլինը, դեռեւս 13 տարեկան է, սակայն արդեն երեւում է, որ տղան ոսկե սիրտ ունի: Մի ամբողջ տարի իրեն տրամադրվող առօրյա ծախսերի գումարից նա որոշ խնայողություններ  է կատարել, որը մտադիր է բարեգործական նպատակով օգտագործել: Երեխան հայտնել է ծնողներին, որ այս տարի նվեր չի ցանկանում Շնորհակալության տոնին, հակառակը` ինքն է ցանկանում նվերներ գնել եւ բաժանել անտուններին:

Ավելին, Բրուքլինը համոզել է իր եղբայրներին  նույն կերպ վարվել, ինչին երեխաները մեծ հաճույքով համաձայնել են: Բեքհեմ եղբայրների եռյակը թիկնապահների ուղեկցությամբ այցելել է Լոս Անջելեսի առեւտրի կենտրոններից մեկը եւ գնումներ  կատարել:

Այժմ տղաները սպասում են` երբ հնարավորություն կլինի բաժանել այդ նվերները նրանց, ոմ բախտն ավելի քիչ է բերել, քան իրենցը եւ ովքեր չեն կարող ընտանեկան տոնը նշել ջերմ ընտանեկան մթնոլորտում: Մի խոսքով, Դեյվիդը եւ Վիկտորյան կարող են հպարտանալ իրենց որդիներով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ