25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե չլինեին այն միլիոնավոր դոլարները, որոնք ներարկել էին տարբեր ՀԿ-ների և լրատվամիջոցներին

Վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ հարցականներ են առաջացել կապված ԵԼՔ դաշինքի այս կամ այն հարցին լուծում տալ կարողանալու կամ չկարողանալու վերաբերյալ և  նույնիսկ ավելի շատ հարցականներ կան ԵԼՔ-ի իրական մտադրությունների և գաղափարական նպատակների վերաբերյալ: Վերջին  իրադարձությունների հետևանքով այս կոալիցիայի ներկայացրած գաղափարախոսությունը կապվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կերպարի հետ,  քանի որ հենց այս դաշինքն է հանդես գալիս որպես նրա քաղաքական աջակցության հիմք:

Ներկայումս սկսում ենք ավելի մանրամասնորեն տեղեկանալ Նիկոլ Փաշինյանի՝ հայ հասարակության որոշակի ասպետների մասին տեսակետին, բայց հստակ չէ, թե ինչպես են դրանք տեղավորվելու և գոյություն ունենալու ԵԼՔ դաշինքի և դրա անդամների որդեգրած գաղափարախոսության դաշտում: Հետևաբար, ավելի խորը հասկանալու համար ԵԼՔ դաշինքը բնութագրող գաղափարախոսությունը պետք է խորությամբ վերլուծենք այն կազմող միջավայրն ու մարդկանց:

ԵԼՔ-ը երեք փոքր կուսակցությունների կոալիցիա է: Չնայած, առաջին հայացքից կարող է թվալ, որ երեքն էլ նմանատիպ կուսակցություններ են, իրականում այդքան էլ համասեռ չեն, կան որոշակի տարբերություններ դրանց անդամների և առաջարկությունների միջև: Կոալիցիայում ներկայումս կենտրոնական դեր է խաղում է «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որը հենց պրն Փաշինյանի ղեկավարած կուսակցությունն է: ինձ մոտ մի քանի հարց է ծագում նրանց վերաբերյալ: Ովքե՞ր և ի՞նչ կազմակերպություններ են հավաքված այս դաշինքի շուրջ, ո՞ր սոցիալական խմբերը կամ ոլորտներն են նրանց աջակցում: Արդյո՞ք տվյալ կուսակցությունների առաջարկները հնարավոր է իրականացնել, թե դրանք ուղղակի դեմագոգիա են:

Չնայած վերջին շաբաթների ընթացքում հեղափոխական շարժումն ընդունեց ազգային շարժման կերպարանք, որն ուներ իշխանափոխությանը հասնելու նպատակ, փորձ արվեց ցույց տալ ԵԼՔ դաշինքը, որպես այդ ժողովրդական շարժման մի մաս, սոցիալական տարբեր շերտերի հովանավորությամբ և որ ունի նպատակ պաշտպանել առավել խոցելի խմբերին երկրում վատ տնտեսական և սոցիալական իրավիճակից: Իրականությունն այն է, որ ԵԼՔ-ը հիմնականում էլիտիստ կուսակցությունների դաշինք է:

Էլիտա, որը ոչ թե օլիգարխիկ տնտեսական վերնախավն է, այլ երկրի սոցիալական, մտավոր էլիտան, ինչպես նաև արևմտյան երկրներում հայկական սփյուռքը: Եթե փորձ անենք նկարագրել ԵԼՔ-ի սկզբնական փուլերի ընտրողի պրոտոտիպին, ապա ամենայն հավանականությամբ կունենք Երևանում բնակվող, միջին  կամ միջին-բարձր դասի,  համալսարարանական կրթությամբ երիտասարդի, որն ունի նաև որոշակի համակրանք արևմտյան երկրների և դրանց բնորոշ կյանքի հանդեպ: Սա այն է, ինչ կարելի է եզրակացնել տվյալ կուսակցությունների սոցիալական ցանցերը և ընտրություններում ստացված արդյունքները ուսումնասիրելիս:

ԶԼՄ-ների, ասոցիացիաների և կազմակերպությունների ոլորտում ԵԼՔ-ն ունի աջակցություն հստակ արևմտամետ խմբերի կողմից: Այն միջավայրը, որն ի սկզբանե թույլ թվեց ԵԼՔ-ին դուրս գալ քաղաքական ասպարեզ հանդիսանում են ԶԼՄ-ները և ՀԿ-ները, որոնք մասնակցում են արևմտյան ֆինանսավորման ծրագրերին կամ ստանում են ֆինանսական աջակցություն այնպիսի կազմակերպությունների կողմից ինչպիսիք են USAID-ը, տարբեր ԵՄ ծրագրեր, Ջորջ Սորոսի “Բաց հասարակություն”-ը Open Society, վերջինս հանդիսանում է աշխարհում պրոգրեսիստ լիբերալիզմի գաղափարների աջակցության, ֆինանսավորման և տարածման կարևորագույն հիմնադրամներից մեկը:

Նույնիսկ կարող եք պնդել, որ ԵԼՔ-ին չէր հաջողվի անել այն ինչ արեց, եթե  չլինեին այն միլիոնավոր դոլարները, որոնք այդ կազմակերպությունները ներարկել էին տարբեր ՀԿ-ների և գաղափարակից լրատվամիջոցներին, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում թույլ են տվել ուղղորդել հասարակական կարծիքը և ստեղծել հատկապես այս գաղափարախոսական սեկտորի հանդեպ աջակցությունը, որպեսզի հետագայում հենց իրենք հանդիսանան  Հայաստանում մոտեցող փոփոխությունների ճարտարապետը:

Որովհետև եկեք պարզ խոսենք,  Հայաստանը տնտեսական փոփոխությունների կարիք իրականում ուներ ՝ և շատ: Հայաստանում տնտեսական համակարգը տառապում է խոշոր թերություններից, որոնք հանգեցնում են բնակչության մեծամասնության եկամտի ցածր մակարդակի և լճացման: Այդ թերությունների շարքում կարող ենք գտնել մասնավոր մենաշնորհների պահպանումը այնպիսի  ոլորտներում ինչպիսիք են ամենատարբեր ապրանքների, սննդի ներմուծումը, տնտեսության մեծ մասի կենտրոնացումը մի բուռ հարուստ ընտանիքների ձեռքում, խայտառակ առևտրային հաշվեկշիռը պայմանավորված մեծ քանակությամբ արտադրանք ներմուծելու և քիչ արտահանելու, տեղական արտադրության բացակայությունը՝ ձեռնարկատիրական գործունեության խոչընդոտների պատճառով, կամ մատակարարման սահմանափակման համակարգը, որն արհեստականորեն բարձրացնում է գները: 

Այս բոլոր խնդիրների մեղավորը միայն Հայաստանը չէ, բնականաբար: Եվրոպական Միության և ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականությունը, մեղմ ասած, Հայաստանին  այդքան էլ շատ չօգնեց: Վերջին տարիներին իրավիճակի սրացմանը մեծապես նպաստեցին եվրոպական երկրների և ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սանկցիաները, որոնք բացարձակապես հաշվի չեն առնում բնակչության վրա ունեցած բոլոր բացասական ազդեցությունները, քանի որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը:

Բայց հիմա քննարկման նյութը սա չէ: Տվյալ պահին հետաքրքրում է, թե արդյո՞ք այն քաղաքական ուժը որը պետք է և որ կկարողանա անհրաժեշտ փոփոխությունները կատարել հանդիսանում է ԵԼՔ դաշինքը, հաշվի առնելով այն բոլոր խմբերի և կազմակերպությունների ազդեցությունը, որոնք ի սկզբանե գաղափարորեն և ֆինանսապես աջակցել են այս խմբակցությանը: Թեև մտադրությունները լավն են, այն  միջավայրը, որտեղ ԵԼՔ-ը “ծնվել” է, կարող է շեղել և վերաձևակերպել դիրքորոշումները դեպի Հայաստանին և հայ ժողովրդին չհամապատասխանող և նրանց շահերից բացարձակապես չբխող ուղի:

Անցնելով բուն թեմային,  ի՞նչ խմբերի և կազմակերպությունների մասին է խոսքը, ովքե՞ր են նրանք, ումի՞ց են ֆինանսավորում ստացել, ինչպե՞ս և ի՞նչ մեթոդներով: Սկսենք հենց Նիկոլ Փաշինյանից: Ըստ  NED-ի (National Endowment for Democracy) տրամադրած տվյալների, մի խումբ, որը ֆինանսավորվում է ԱՄՆ կոնգրեսի կողմից ԱՄՆ քաղաքացիների գումարներով, առնվազն 2014 թ մինչև 2017 թ. “Հայկական ժամանակ” թերթը արժանացել է գրեթե 120,000$ :

Պրն. Փաշինյանը եղել է այդ թերթի գլխավոր խմբագիրը: NED-ը վերջին 4 տարիների ընթացքում ֆինանսավորել է գրեթե 5$ մլն-ի չափով Հայաստանյան տարբեր ՀԿ-ների թվով 78 ծրագրեր: Կենտրոնանալով հիմնականում բովանդակություն՝ content, ստեղծելու, խմբեր կազմակերպելու և կոնկրետ տեսակետեր տարածելու ուղղությամբ, բոլորը կապված պրոգրեսիստ-լիբերալ գաղափարախոսության հետ, հետապնդելով հասարակական կարծիքը ավելի արևմտամետ և հակառուսական դարձնելը:

Որպես օրինակ կարելի է բերել  39,000$ -ը տրված “Union of Informed Citizens” ՀԿ-ին  հետևյալ ծրագրի իրականցման համար. «Իրազեկ քաղաքացիների միությունը վերլուծելու է  Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունը կենտրոնանալով  Հայաստանում դեմոկրատիայի զարգացման և ապահովության վրա ունեցած քիչ քննարկված, բացասական հետևանքների վրա: Կազմակերպությունը յոթ թեմատիկ ոլորտներում հոդվածներ և տեսանյութեր կթողարկի Հայաստանի ԵԱՏԿ անդամակցության մասին և կանցկացնի երկու՝ եռօրյա սեմինար Երևանում լրագրողների հետ, տվյալ հարցի լուսաբանումը խրախուսելու համար:

Open Society՝ Բաց Հասարակության աջակցությունը ստացած  կազմակերպությունների թվում է նաև Կանանց ռեսուրսային կենտրոնը, որի հիմնադիրներից մեկը ` Լարա Ահարոնյանը, Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ է: 

Այս խումբը, կանանց իրավունքների պաշտպանության և աջակցության քողի ներքո, իրականում աջակցում է պրոգրեսիստ գաղափարների տարածմանը, ինչպիսիք են աբորտի պաշտպանությունը (այնպիսի երկրում ինչպիսին Հայաստանն է, որտեղ խնդիրը հենց աբորտների թիվն է),  ֆեմինիզմը  կամ գենդերային գաղափարախոսությունը, ինչը հանգեցրել է նրանց կողմից Լեհաստանի պահպանողական կառավարության դեմ սիմվոլիկ ակցիաների կազմակերպմանը, քանի որ իրենք քննադատում են Լեհաստանի կառավարության արևմտյան պրոգրեսիստ քաղաքականությանը դեմ լինելը (չմոռանանք, որ ներկայումս Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան ընկղմված են Արևմտյան Եվրոպայի դեմ մշակութային պատերազմի մեջ, որովհետև տեսել են այն աղետը որին հանգեցրել է լիբերալ-պրոգրեսիստ քաղաքականությունը այս երկրներում): 

Մեկ այլ խումբ `ՓԻՆՔ Արմենիան, որին աջակցում և  ֆինանսավորում է Բաց Հասարակությունը, խթանում է Հայաստանում միասեռականներին ուղղված քաղաքականությունը: Կրնկօրինակելով Արևմտյան պրոգրեսիստ երկրների օրինակը,  նրանց նպատակն է կառավարության կողմից աստիճանաբար ԼԳԲՏ խմբերի շահերի համար բարենպաստ օրենսդրական դաշտ ստեղծելը, ինչպիսիք են օրինակ միասեռական ամուսնության թույլատրումը, միասեռական զույգերի կողմից երեխաների որդեգրումը կամ ատելության հիմքով հանցագործությունների մասին օրենքների ընդունումը,  որոնք իբրև թե պաշտպանում են համասեռամոլների իրավունքները, բայց իրականում ի վերջո հանգեցնում են ԼԳԲՏ խմբերի շահերի հետ չհամընկնող ցանկացած կարծիքի արգելմանն ու հանդիսանում են պատժիչ և ցենզուրայի մեխանիզմ իրենց գաղափարները չկիսողների համար: 

Եվրամիության աջակցությամբ ֆինանսավորվող խմբերից կարող ենք առանձնացնել «Armenian Progressive youth»-ին…որ չնայած, որպես ժողովրդավարության պաշտպաններ հանդիսանալու փորձերին, Եվրոպական Միությունից ֆինանսավորում են միայն մեկ գաղափարական ուղղվածություն ունեցող նախաձեռնություններն ու կազմակերպությունները, եթե դու այլ բան ես մտածում, ապա խաղից և ֆինանսավորումից դուրս ես մնալու:

Եվ չնայած անտեսում և չեմ նշում շատ այլ կազմակերպությունների և մարդկանց, բայց կարևոր է մասնավորապես նշել Դավիթ Սանասարյանին, որը վերջին տարիներին ամենատարբեր բողոքի ցույցեր էր կազմակերպում, կարծես թե անխտիր և բաց չթողնելով առիթը, սկսած գնաճի դեմ ցույցերից, անցնելով հակապետական բողոքների,  ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի դեմ ցույցերի ու բողոքի ակցիաների, որ տպավորվեցին  Երևանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչական շենքի ուղղությամբ ձու նետելով և ռուսների ՀՀ-ից հեռացումը պահանջող ցուցանակներով:

ԵԼՔ-ին և Փաշինյանին աջակցող ԶԼՄ-ներից պետք է կարևորել Factor TV-ին , որը մեծ ֆինանսական աջակցություն է ստացել «Բաց հասարակության» կողմից և հիշատակվում է որպես միջոց, որը կոնտենտ է արտադրում նաև մի շարք հասարակական կազմակերպությունների համար, որոնք նույնպես ֆինանսավորվում են «Բաց հասարակություն» հիմնադրամից: Նշել նաև Radio Free Europe / Radio Liberty (RFE/RL), որը խորհրդային տարիներին ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող և Արևելյան Եվրոպայում արևմտամետ քարոզչությամբ զբաղվող կազմակերպություն էր: Ներկայումս շարունակում է զբաղվել նույն գործունեությամբ:

Ոչ պակաս կարևոր է նաև սոցիալական ցանցերի և համակարգող խմբերի, օնլայն հաղորդակցման հարթակների դերը: Այստեղ  կարող ենք առանձնացնել Zona Positive ֆեյսբուքյան խմբին, որն ուղղակիորեն իրեն սահմանվում է որպես դեմ պահպանողական գաղափարներին, հանդես է գալիս ամբողջովին գաղափարականացված մտքերով և օգտագործում է նույն այն լեքսիկոնը ինչ արևմտյան պրոգրեսիստ խմբերը (պիտակում «ատելություն» այն , ինչ իրականում քննադատություն է,  «հոմոֆոբիա» ԼԳԲՏ խմբերի քաղակական օրակարգին հակառակ կարծիքներին, «սեքսիզմ», այն կարծիքին, որը հակասում է ֆեմինիստական գաղափարախոսությանը և այլն ): Էլ չեմ գրում SOS-ի մասին, որովհետև կարող էին ժամերով խոսել , բայց նույն թեմատիկ ուղղությամբ:
Ինչպես տեսնում ենք բոլոր այս խմբերը ունեն միանման գաղափարախոսական թեմատիկա: Եվրոպայում և ԱՄՆ-ում նրանց կոչում են “պրոգրեսիստներ” կամ “ձախ լիբերալներ”:

Այս խմբերը (որոնք նույն են նաև Արևմուտքում և տարածում են իդենտիկ մտքեր) հայտնի են իրենց հակաազգային, պրո ԼԳԲՏ, բաց սահմանների պաշտպանություն քարոզող տեսակետով, զինված ուժերի քննադատությամբ զբաղվող, ընտանիքի ՝ որպես սոցիալական ստրուկտուրա պահպանման հանդեպ քննադատական վերաբերմունք ցուցաբերող դիրքորոշմամբ, էկոնոմիայի մեջ սոցիալիստ՝ պետությանը լայն լիազորություններ շնորհելու գաղափարակից, քաղաքացիների վրա բարձր հարկերի կողմնակից և այլ գաղափարական ատրիբուտներով: Հարց է ծագում, հնարավո՞ր է այս ամենը համատեղել ազգայնական հեղափոխականների կերպարի հետ, ովքեր պայքարում են մեծ և հզոր, անկախ Հայաստանի համար:

Գաղափարական այս ֆոնի վրա, ԵԼՔ դաշինքի ֆինանսավորման աղբյուրները և դրանց հետևում կանգնած կազմակերպությունների քաղաքական հայացքները, ԵԼՔ-ին սատարող խմբերի հայացքները, այս հսկայական գաղափարական մեխանիզմի ֆինանսավորման ծագումը հաշվի առնելով …

Կարո՞ղ ենք հավատալ, որ իսկապես ԵԼՔ-ը և պրն Փաշինյանը կարող են հաջողությամբ օգտագործել այս միջոցները և արձագանքել ժողովրդի պահանջներին, պահպանելով այն, ինչին մարդիկ համաձայն են, փոխելով այն, ինչ անհրաժեշտ է երկրի բարելավման համար, հատկապես տնտեսական ոլորտում: Թե՞ ընդհակառակը, նրանք պարզապես հասարակ պեշկաներ են հսկաների շախմատային խաղում, որոնք ձգտում են Հայաստանին ձուլել արտասահմանյան շահերին հաճո կերպով, այնպես ինչպես ցանկանում են նրանց սատարող կազմակերպությունները:

Արդյո՞ք համատեղելի է պահպանել արևմտամետ, պրոգրեսիստ և հստակ գաղափարական նպատակներ ունեցող մարդկանցից բաղկացած կուսակցությունը  և միաժամանակ խոստանալ պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ և կատարել ժողովրդի պահանջները ՝ հաշվի առնելով, որ մեծամասնությունը չի ընդունում ԵԼՔ-ի շատ անդամների կողմից քարոզվող տեսակետները:

Հայաստանի համար տվյալ պահին ռիսկը կայանում է հետևյալում՝ արդյոք կկարողանա՞ կամ կցանկանա՞ ԵԼՔ դաշինքը կատարել քաղաքացիների առջև ստանձնած պատասխանատվությունները, թե ուղղակի այս համընդհանուր դժգոհությունը և հեղափոխությունը կծառայեցնի իր գաղափարական նպատակներին, ինչն իրականում շատ ցավալի կլինի. Հայաստանը կվատնի մեծագույն ազգայնական հեղափոխության ներուժը, մի նպատակի համար, որը չէր մտնում ժողովրդի ծրագրերի մեջ և հանդիսանում է շարժման լիդերների հետ կապված մարդկանց և խմբերի գաղափարական հավակնությունների հետևանքը:

 

Աղբյուրը՝ https://euchronicles.wordpress.com/2018/05/11/%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%A5%D5%B6-%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D5%9E%D6%84-%D5%A5%D5%AC%D6%84-%D5%A4%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D6%84%D5%A8-%D6%87-%D5%B0%D5%A1/

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ