14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Նիհարելու 2012-ի ռեկորդային ցուցանիշը /ֆոտո/

Քլեր1Քլեր2Բրիտանուհի Քլեր Էլսոփին հաջողվել է ամենաշատը նիհարել 2012-ին:

Տարվա սկզբին 31-ամյա Քլերը 140 կգ է կշռել: Նրա խոսքով` ավել քաշի պատճառն իր աշխատանքն է եղել: Նա թխվածքաբլիթներ է պատրաստելիս եղել տոնական միջոցառումների համար: Ժամանակի ընթացքում Քլերը նկատել է, որ դժվարանում է քայլել, իսկ ջեռոցի մոտ գրեթե մշտապես նստած է, քանի որ 10 րոպեից ավել  չի կարողանում կանգնած մնալ:

Երիտասարդ կինը սկսել է վախենալ իր առողջության համար: Քլերի համար ամենածանրն այն գիտակցումն է եղել, որ չի հասցնի տեսնել թոռներին, քանի որ իր դուստրերն ընդամենը 4 եւ 6 տարեկան են:

Քլերը որոշել է վճռական գործել` սկսել է դիետա պահել եւ 10 ամսվա ընթացքում ուղիղ կիսով չափ կրճատել է քաշը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ