25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սիրիան ռմբակոծվեց

Այսօր ԱՄՆն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի տարածքում 30 հրթիռ են արձակել: ԱՄՆ նախագահ Թրամփը հանդես է եկել ժողովրդին ուղղված ուղերձով: Թրամփը նշել է, որ ռազմական գործողություններին կմասնակցեն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հարվածներ կհասցվեն Սիրիայի քիմիական զենքի ստեղծման օբյեկտների վրա: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նույնպես հաստատել է, որ հրահանգել է բրիտանական զինված ուժերին ռմբակոծել Սիրիան:
Հրթիռակոծությունները սկսվել են ճիշտ այն պահիներբ Թրամփն ուղերձով դիմում էր իր ժողովրդին:
Ակսօր Սիրիայի ժողովուրդը և օրինական իշխանությունը ենթարկվում են տեռորի առաջատար այն գերտերությունների կողմից ովքեր քարոզում են ժողովրդավարություն, մարդու իրավունքների և ժողովուրդների պաշտպանություն և այլն:
Սիրիայի բնակչությունը և հենց Սիրիան այսօր կանգնած են մի այնպիսի չարիքի առաջ, ինչը կարող է սպառնալ աշխարհի ցանկացած պետության, ով իր թե արտաքին և թե ներքին քաղաքականությունը չի համաձայնեցնում ԱՄՆի շաշհերի հետ:
Աշխարհը գնում է դեպի կործանում:
21-րդ դարի <<ժողովրդավարությունը>> սարսափելի է ցանկացած բռնապետությունից:
Համբերություն և ոգու տոկունություն Սիրիային և այնտեղ բնակվող մարդկանց, որպեսզի դիմագրավեն նմանատիպ ոտնձգություններին:

ՀԵԱ նախագահ Աշոտ Անդրեասյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ