23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թոշակառուն փոխհատուցում է պահանջել հեռուստաընկերությունից` կատակի դիմաց

Ավստրիացի թոշակառու Հերբերտը դատական հայց է ներկայացրել գերմանական “RTL” հեռուստաըներությանը`պահանջելով իրեն հասցրած բարոյական վնասի դիմաց 21 հազար եվրո: Տղամարդը պատահմամբ հայտնվել է “Աստղային ֆաբրիկա” հաղորդման գերմանական տարբերակի կադրում, իսկ ժյուրին նրան հրապարակավ ծաղրել է,  հետո նրանց ռեպլիկները հայտնվել են հեռուստատեսությունում: Դրանից հետո թոշակառուին սկսել են ծաղրել նրա ընկերները եւ ծանոթները, որի արդյունքում նրա մոտ հոգեկան խնդիրներ են առաջացել:

Դատական քաշքշուկ առաջացրած միջադեպը տեղի է ունեցել 2010-ի նոյեմբերին, երբ Հերբերտը հանգստանալիս է եղել Մալդիվյան կղզիներում, որտեղ շոուի կազմակերպիչները ապագա աստղերի քասթինգն են անցկացնելիս եղել: Նկարահանումների տարածքը փակ է եղել, թոշակառուն պատահմամբ է այնտեղ հայտնվել:

Արդյունքում հաղորդման հեղինակները պատահական միջադեպը կատակի են վերածել: Նրանք թոշակառուի հայտնվելու կադրը տեղադրել են ժյուրիի ֆոնի վրա` սարսափազդու երաժշտության ուղեկցությամբ եւ ձայնով, իբր թե Հերբերտը “ծովի խորքից դուրս եկող հրեշ է”: Այնուհետեւ ժյուրիի անդամներից մեկը` “Modern Talking”-ի նախկին անդամ Դիտեր Բոլենը, համեմատում է տղամարդու կազմվածքը գարեջրի շշի հետ: Ընդ որում` հեռուստաընկերությունը Հերբերտի անձը թաքցնելու համար սահմանափակվել է միայն աչքերը սեւ գծով ծածկելով:

Ավստրիա վերադառնալուց հետո թոշակառուին սկսել են ամենուր ճանաչել: Նույնիսկ նրա հարազատները Գերմանիայից սկսել են զանգահարել, որպեսզի ծաղրեն նրան: Հերբերտը հեռուստաընկերությունից արդեն ստացել է 9 հազար եվրո, սակայն դա նրա համար քիչ է, եւ նա կրկին գումար է պահանջում: Դատական հոգեբանը հաստատել է, որ տղամարդու մոտ վերջին 9 ամսում իսկապես հոգեկան խանգարում է առաջացել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ