21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

900 մետր բարձրությունից ընկնելով` 16-ամյա աղջիկը ողջ է մնացել

Տեխասի 16 ամյա բնակչուհի Մաքենզի Ուեզինգտոնը հրաշքով է փրկվել՝ ընկնելով գրեթե 1 կմ բարձրությունից: Երիտասարդ աղջիկը ընկել է 900 մետր բարձրությունից, սակայն բարեբախտաբար ողջ է մնացել:

Ըստ աղջկա ընտանիքի տված ցուցմունքների, աղջիկը միշտ երազել է բարձրությունից ցատկել օդապարիկով եւ դա որոշել է անել իր ծննդյան օրը, տեղեկացնում է “ԻՏԱՌ-ՏԱՍՍ”-ը: Սակայն ինչ-ինչ պատճառներով օդապարիկը ճիշտ չի բացվել եւ աղջիկը վայր է ընկել: Նրան բազմաթիվ կոտրվածքներով շտապ տեղափոխել են հիվանդանոց: Ինչպես տեղեկացրել են բժիշկները, վնասվել է աղջկա լյարդը, կոտրվել են նստատեղի ոսկորները, թիակը, գոտկային կողերը և մի քանի ողեր: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ