16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

«Եթե նախարարությունը չկա, դա չի նշանակում, որ գործառույթը վերանում է»

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխման նախարար Վաչե Գաբրիելյանն իր իսկ կողմից ղեկավարվող նախարարության լուծարման գործընթացին վերաբերվում է նորմալ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Եթե նախարարությունը չկա, դա չի նշանակում, որ գործառույթը վերանում է: Ինտեգրումը կարելի է անել այլ միջոցներով, մասնավորապես, փոխվարչապետի ինստիտուտի միջոցով՝ առանց նախարարության, վարչապետի աշխատակազմի միջոցով կհամակարգվեն»:

Գաբրելիյանը չբացառեց, որ ինքը կշարունակի ապրիլից հետո էլ պաշտոնավարել, բայց նշեց, որ նման որոշում դեռ չկա: Նրա փոխանցմամբ առայժմ պարզ չէ, թե նախարարության աշխատակազմը ի՞նչ է անելու լուծարումից հետո:

«Նրանք բավականին բարձ որակավորում ունեցող կադրեր են, որոնք իրենց տեղը կգտեն այլ կառույցներում կամ մասնավոր ոլորտներում»,- ասաց նա եւ տեղեկացրեց, որ նախարարությունը իր հաշվեկշռում ունի երկու ավտոմենքենա, իսկ հաստիքների թիվը 30-ն է, որն այս պահին լրիվ համալրված չէ:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ