08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սատանան ընդամենը երեք գլխավոր հնարք ունի

Սատանան ընդամենը երեք գլխավոր հնարք ունի մարդուն Տիրոջից հեռացնելու և կորստյան մատնելու համար, որով և փորձեց մեր Տիրոջը` անապատում և պարտվեց Նրանից: Սակայն մեր Տեր` Հիսուս Քրիստոս հազարավոր ելքեր ու հնարավորություններ է առաջարկում մարդուն` սատանային մերժելու և նրանից չպարտվելու համար:

Կարծում եք սատանա՞ն է զորեղ, ոչ, մենք ենք տկար ու  ծառա ենք մեղքին:
Երբ մեզ որևէ բան պարտադրում են, (լինի լավ, թե վատ)  մենք ընդվզում ենք անմիջապես, հիշեցնելով, որ հարգեն աստվածապարգև մեր ազատ կամքը, սակայն այդ նույն ազատ կամքով` կամավոր ենթարկվում ենք ցանկացած մեղքին:

Երբ ինքնակամ անում ենք մի վատ բան, որ կարող էինք չանել, կարճ ժամանակ անց հանդիպում ենք մեկ այլ մեղքի, որը արդեն չենք կարող չանել նախորդի պատճառով: Օրինակ, երբ մի սուտ ենք խոսում, ժամանակ անց ստիպված ենք լինում մեկ ուրիշ սուտ խոսել, նախորդը ծածկելու համար:

Հետևաբար այս պահքին ջանանք ազատվել այս գլխավոր մեղքից, որ ինքնակամ ենք կատարում, հատկապես, որ, ոչ ոք չի պարտադրում, հարկադրված չենք այն անելու:
Ողորմիր մեզ, Տեր, ահա մենք քո առջև ենք մեր բազում անկարողություններով, գիտակցում ենք մեր սխալները,  բայց շտկելու պատրաստակամություն և գիտություն չունենք:
Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, Ողորմիր մեզ` մեղավորներիս:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ