24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախագահը նույնպես խոսում է` պատժիչ գործողությունների մասին. Որքա՞ն է պատերազմի հավանականությունը/վիդեո/

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը այսօր “Հենարան”  ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ վերջին օրերին Ադրբեջանի կողմից դրսևորվող դիվերսիոն գործողությունները անմիջականորեն կապված  են բանակցային գործընթացին: Քաղաքագետի խոսքերով` ադրբեջանցիները պարզապես ցանկանում են խեղաթյուրել այդ բանակցային գործընթացը.”Եթե մենք վերցնենք այն ֆոնը, որի վրա տեղի են ունեցել նախարարների հանդիպումը, ապա հանդիպման օրը Ադրբեջանի կողմից ակտիվորեն տարածվում էր տեղեկատվություն այն մասին, որ բանակ են զորակոչում բոլոր ցանկացողներին, որը ցույց էր տալիս, որ մոբիլիզացիայի պես ինչ որ քաղցաքականություն է իրականացվում”,-նկատեց քաղաքագետը:

Հրանտ Մելիք Շահնազարյանը նշեց, որ դիվերսիոն գործողությունների արդյունքում եղել են երկկողմանի զոհեր և չնայած Ադրբեջանը կեղծում է պաշտոնական տվյալները նրանց զոհերի թիվը ավելի շատ է:

Նախորդ բանակացային փուլին բավականին կառուցողական դիրքորոշմամբ էին հանդես եկել երկու կողմերն էլ և մեր նախագահը այդ փուլը գնահատել էր նորմալ:

“Սակայն այս փուլում նրանք անցան սադրանքին և Ալիևը վերադառնում է այն քաղաքականությանը, որի նպատակը տարածաշրջանում լարվածություն պահելն է”,-փաստեց քաղաքագետը:

Քաղաքագետը դիտարկմամբ` մեր առաջ ծառացած գլխավոր   խնդիրը  անվտանգությունն է, քանի որ ամեն օր կրակոցներ են տեղում Տաուշի մարզի գյուղերի վրա:

Քաղաքագետը նկատեց, որ ՀՀ նախագահը նույնպես խոսում է պատժիչ գործողությունների մասին:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ