Եհովա անվան մասին
Աստվածաշնչում յահվեն «եհովան» հատուկ անուն չէ, և բնագրում միայն «լինել» է նշանակում, և թարգմանելի բառ է, հատկանիշ, և ո՛չ թե անուն: Որպես անուն աշխարհում տարածվեց 13րդ դարից սկսած` անգլերեն լեզվով մի շեղ թարգմանությամբ (Գայլեր մեր մեջ, Երևան 1995):
Հոգևոր գիտության մեջ, ըստ Հովհաննես Ավետարանիչի պարականոն «Գաղտնիքների գրքի» Կայեն անունը նույնացվում է Եհովայի հետ: Գրքում Հիսուս Հովհաննեսին հայտնում է, որ Աստված անուն չունի, քանի որ մեկը չկա Նրան հավասար, որ Նրան անունով կոչի, նաև թե. «Յահվեն» (Եհովան) սատանայի որդու անունն է, և որ սատանաորդի «Յահվեն» եղբայրասպան է, սպանեց իր եղբորը, ինչպես Կայենը` Աբելին: Ավելին, որ Կայենի եղբայրասպանությունը նույն` Եհովայի եղբայրասպանության մասին է: Եվ բնականաբար, եթե մարդ արարածներիս մեջ է ամոթալի, երբ մեկն իր հորը անունով կանչի, դիմի, ապա որքա՜ն առավել ևս անպատշաճություն է Հայր Աստծուն անունով դիմել, որն էլ ի վերջո պարզվում է, Սատանայի որդու անունն է:
Իսկ սերնդե սերունդ մեծ իմաստուններն ու հզորազոր սրբերը մեզ խրատել են, որ չգայթակղվենք չարի անունը տալ, քանի որ իր անունը լսելով չարն իր տխեղծությամբ վնասներ է բերում: Հիշենք, որ Աստծո Որդին Արարիչ Հորը միայն Հայր անվանեց, դրանով իր Որդիական խոնարհությունը հայտնելով, որ մեզ համար ամենակատարյալ ու ճշմարիտ, օրհնաբեր օրինակումն է:
Այս ամենը հաստատող կարևոր մի բան էլ հավելենք. Սողոմոն Իմաստունը ինչ որ մի ժամանակ չարին հարեց և ապա ապաշխարեց, և չարի ուժերին գիտեր անուն առ անուն: Նա իր «Վեցհազարյակում», վկայում է, թե` «Դևերի իշխանի անունն է Եհովա»: Այսինքն թե, աշխարհի գրեթե բոլոր եկեղեցիները 13րդ դարից սկսած՝ խաբվելով, ցավոք, սկսեցին դևերի իշխանին, չարին անվանել, կանչել` որպես «Հայր Աստված», բացի Հայոց Առաքելական ավանդապահ և սուրբ եկեղեցուց:
Մեր մեծանուն թարգմանիչները լավագույն գիտելիքներ ունենալով՝ գրաբար թարգմանության մեջ այդ «լինել» բառ հատկանիշը հստակեցված, ճշտգրված են թարգմանել, որից էլ թարգմանվել է արևելահայերեն Աստվածաշունչը: Հրեաներն ևս «եհովա» բառը կարդալիս` մեծ վտանգ և չար բան էին նախազգում: Սուրբ Գրոց բառարանում (Երևան1992թ., Ապոլոն), կարդում ենք. «Հրեաները այս բառանունը բերան չէին առնում, և երբ սուրբ գրվածքներում հանդիպում էին, փոխանակ այդ բառի, թարգմանումկարդում էին` Ադոնայի (Տէր) կամ Էլոհիմ (Աստված)»: Իսկ «լինել» իմաստով բառը որպես Աստծո անուն կարող էին խաբվել կարդալ, քանի որ բնագրի ողջ տեքստը գլխատառերով էր:
Մաքսիմ Ոսկանյան