Էժան ձեռք չի բերվում առյուծի մորթին․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իիր էջում գրել է․
«Չզարմանաս, եթե մի օր դասալիքը դատավորդ հանդիսանա
Գ.Նժդեհ
Էժան ձեռք չի բերվում առյուծի մորթին: Այդ այսպես լինելով հանդերձ՝ երբ մեծացար դու, զավա՛կս, ձգտի՛ր տիրանալ նրան, բայց միամտություն չունենաս կարծելու, թե Երկրագնդի վրա կարելի է փառքի տեր դառնալ, առանց նախանձահեղձ սինլքորների չարությունը գրգռելու:
Զորավա՞ր ես յոթ վերք- չզարմանաս, եթե մի օր դասալիքը դատավորդ հանդիսանա:
Մեր աշխարհի լրբություններից մեկն էլ այդ է, չզարմանաս եւ չկրկնես զայրույթով. «Թող զինվորն իր ստացած վերքերը եւ հովիվը՝ իր ոչխարները համրի»:
Չար անասուն է մարդս, երբ նախանձում է: Մեր աշխարհում միշտ էլ վատասիրտը հայհոյել է աներկյուղ ասպետին, երկչոտը՝ մութ անկյունից քար նետել հերոսին:
Նախանձը- մասնավորապես հայկականը-ընտրում է ճամփաներից ամենակարճը, եւ թույլատրելի համարում թշմամանքի բոլոր զենքերը:
Նա, որին դեռ երեկ էր, ինչ խլեցիր առյուծի բերնից, փրկեցիր ստույգ մահից՝ վաղը կարող է իժի նման գարշապարդ փնտրել:
Նա, որն այսօր ձիուդ ասպանդակները բռնելը իր համար պատիվ է համարում՝վաղը կարող է փողոցաշունչ ամբոխը գրգռել անձիդ դեմ:
Նա, որ երեկ խորապես կցավեր, թե հայոց դաշտերում չի աճում այն ազնիւվ դափնեվարդը, որ արժանի լիներ հաղթական ճակատիդ զարդարել՝վաղը կարող է ցեխ նետել քո կատարած պատմական գործին:
Մի՛, մի՛ զարմանա, եթե իրենց կյանքը սրիդ պարտողները ասպես վարվեն քեզ հետ, եւ մի՛ զարմանա, քանզի անձիդ դեմ ապերախտողը շուն չէ՛,այլ՝ մարդ:
Գարեգին Նժդեհ, «Ռազմիկ», 1940թ, 25 դեկտ., թիւ 1»։











































