21 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Հայաստանում ոչ ոք, ոչ մի «Կրեմլի ագենտ», ոչ մի Սոլովյով կամ Սիմոնյան, չեն վարկաբեկում ԵՄ-ն․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի օր է, ինչ նիկոլական ռեժիմի ներկայացուցիչները ԵՄ կառույցների հետ յուրովի եփում են Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունների թեման։
Ինչի մասին ասես, որ չխոսեցին՝ էլ «հիբրիդային պատերազմ», էլ «ապատեղեկատվության կանխում», էլ «կիբերանվտանգություն», էլ «Մոլդովա-2», էլ ինչ զառանցք ու ցնորք։
Եվ ոչ մեկ, կրկնում եմ, ոչ մեկ՝ ոչ ռեժիմից, ոչ էլ ԵՄ-ից գոնե ձեւի համար չէր խոսում այն մասին, որ ընտրությունները պիտի լինեն «ազատ, արդար եւ ժողիվրդավարական»։
Միայն երեկ, երբ ես բաց տեքստով մեղադրեցի Եվրոպական հանձնաժողովին Հայաստանում բռնատիրություն ֆինանսավորելու մեջ, Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունը մի ուշացած, հերթապահ եւ ցինիկ հաղորդագրություն տարածեց՝ օգտագործելով «ժողովրդավարական» եզրույթը։
Նրանց պետք է ամեն գնով Նիկոլի վերարտադրություն։ Մնացածը, ներառյալ Հայաստանում ամեն օր բռնաբարվող եվրոպական արժեքները, նրանց համար գրոշի արժեք այլեւս չունի։
Հայաստանում ոչ ոք, ոչ մի «Կրեմլի ագենտ», ոչ մի Սոլովյով կամ Սիմոնյան, չեն վարկաբեկում ԵՄ-ն եւ եվրոպական արժեքներն այնպես, ինչպես դա անում են իրականության նկատմամբ խուլ, կույր եւ համր դարձած եվրոչինովնիկները»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ