17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հանկարծ չսխալվեք, բոլորիդ բոլորը գիտեն․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այո, հանկարծ կրկին չսխալեք
Հանկարծ չսխալվեք,  սիրելի դպրոցականների ծնողներ։
Հանկարծ չսխալվեք, սիրելի զինվորների ծնողներ։
Հանկարծ չսխալվեք, սիրելի կենսաթոշակառուներ։
Հանկարծ չսխալվեք աղքատության մեջ ապրողներ։
Հանկարծ չսխալեք    հայ մարդիկ։
Հանկարծ չսխալեք եւ  այլեւս երբեք, երբեք, ոչ 2026-ին եւ ոչ էլ  երբեւէ,  չգնաք եւ չընտրեք ազգադավների այս խմբակից թեկուզ մեկին
Հանկարծ չսխալեք ընտրել այս նորագույն թալանչի-լափողներին, որ եկան չփլախ ու հիմա  ձեր վրա թքում են եւ  մատ են թափ տալիս իրենց ռենջերից եւ թանկարժեք տների պատուհաններից։
Հանկարծ չսխալվեք ու այլեւս երբեք չընտրեք  Արցախը ծախածների այս խմբակից  թեկուզ մեկ անձի։
Հանկարծ չսխալվեք ու չընտրեք  Տավուշի գյուղերը,ձեր տներն ու փողոցները թշնամուն  հանձնածներին, հարգելի տավուշցիներ։
Հանկարծ չսխալվեք ու երբեք չընտրեք  հայրենիք սահմանները այսպես    անպաշտպան թողածներին, հարգելի սահմանամերձ  բնակավայրերի մարդիկ։
Հանկարծ չսխալեք եւ երբեք չընտրեք Արցախը հանձնած, ձեզ տնավեր եւ  անտուն թողացների այս խմբակին, հարգելի արցախցիներ։
Հանկարծ չսխալվեք ու երբեք չընտրեք Հայոց Ցեղասպանությունը ուրացողներին, հարգելի արեւմտահայեր,  սիրիահայեր, պարսկահայեր, մշեցիներ, վանեցիներ։
Հանկարծ չսխալեք ու երբեք չընտրեք    կրթության հերն անիծողներին, հարգելի ուսուցիչներ, որ դասավանդում եք առանց ծրագիր, առանց դասագիրք եւ առանց տեսլական, իրենք վերացրել են   ձեր պատմական առաքելությունը, ձեզ թողել են դատարկության մեջ։
 Հանկարծ չսխալվեք ու չընտրեք երբեք առողջապահական համակարգը իրենց մոր-հոր դուքլանը սարքածներին, հարգելի   մարդիկ, դուք ամենալավը գիտեք, թե  ոնց են ձեր հարազատները  միլիոնավոր գումարներ  վճարում  ամենատարբեր հիվանդությունների դեմն առնելու համար։
Հանկարծ չսխալվեք եւ երբեք չընտրեք   սրանց, որ եկան մի թել շորով ու էսօր ամենաթանկն են հագնում եւ անում՝  ձեր հարկերի հաշվին, ձեր աշխատած  գումարներով՝ պարգեւավճար, լրացուցիչ   պարգեւավճարներ նոր տարուց առաջ եւ հետո,   թանկարժեք գործուղումներ։
Հանկարծ չսխալվեք ու չընտրեք սրանց, որ  ասում են՝ թոշակը ինչի ավելացնենք, ինչի թոշակառուի ձեռքը փող տանք, թող քարտերով տանք, բայց՝ էդ քարտերը 600 հազար թոշակառուներից  58 հազար թաշակառուի համար դեռ պատրաստ չէ եւ պատրաստ կլինի միայն եկող տարվա ապրիլից։ Կարելի  է եւ այս շարքը  շարունակել, քանզի սրանց  արածները անթիվ են եւ  լկիտությունը՝ անսահման։
 Սրանք կրկին շրջանառության մեջ են դրել  <լափել, թալանել, նախկին> բառերի  իրենց իսկ մոգոնած գռեհիկ կույտը,  կրկին ծամոն են սարքել եւ ուզում են եւս մեկ անգամ մթագնել ձեր սթափ միտքը,  ՀՀ  հարգելի  քաղաքացիներ։
Ախր դուք  շատ ավելի լավն եք, արժանապատիվ։
Մոռացեք,դուք սրանցից մեկը չեք, եթե ձեր ատամնաշարը չեք սարքում,դուք   գումար չունեք, իսկ էն մեկը չի սարքում,որովհետեւ  ուզում է  էդ խայծով էլ ձեզ խաբել։  Հարգելի մարդիկ, թույլ մի տվեք սրանք  ձեր հաշվին լավ զգան ձեր տանը, ձեր երկրում, ձեր հայրենիքում։
Այլեւս երբեք թույլ մի  տվեք, որ ձեզ խաբեն։
Այլեւս երբեք կանաչ լույս չվառեք այս ազգակործան պատուհասների, այս նորաոճ թալանչիների, ազգուրացների, այս    նորաոճ ոչինչների առաջ։  Սթափ եղեք։
 Սրանք ամեն րոպե    խաբում են ձեզ։
Հիշեք, չկա  հանուն նախկինի  կռիվ։ Կա՝ ներկայի եւ ապագայի կռիվ։ Կա հանուն հայրենիքի  կռիվ, հանուն ազգայինի, հայկականի, հանուն արժանապատվության կռիվ։
Հանկարծ չսխալվեք, սրանք ձեզ դեպի Եվրոպա չեն տանում, Թուրքիան են բերում ձեր վրա։
Հանկարծ չսխալվեք եւ  սրանց  չընտրեք ոչ վաղը, ոչ՝ երբեւէ։
Սրանց պետք է   նետել   սեւ ցուցակ եւ մերժել սրանց սանձարձակ ներկայությունը։
Առհասարակ, իմ   ոճի մեջ չէ լկտիությանը նույնկերպ հակադարձելը, եւ, հիմա եւս  դա չարեցի, բայց եւ   չեմ կարող հանդուրժել, որ որոշ  պուճուրիկ մարդուկներ իրենց այնքան  գուլիվեր երեւակայեն եւ մտածեն, թե կարող են ափեղ-ցեփեղ  լեզուները շաղ տալ եւ   մնալ անպատասխան։
Ուրեմն, լսիր, այ  տղա,  դու, որ  ոչ մի բան էիր  եւ՝ էս, եթե  նիկոլդ նիկոլ չլիներ, եթե որոշ  կենտրոններ նրան չբերեին ու  արդեն ութ տարի չդնեին-չպահեին  մեր երկրի գլխին, դու ո՞րտեղ էիր լինելու։ Դեռ  անկապ սերիալներում անկապ դերեր  էիր խաղալու/էդ՝ լավագույն դեպքում/, կամ էլ դու եւ քո հետինները  անկապ փաբերում լռված-անջատված էիք մնալու, մինչեւ մեկի գութը շարժվեր եւ մի բան <նվիրեին>։Կամ, էս ու էն օլիգարխի դռների առաջ   աղոթելու էիք, որ ձեզ նկատեն ու մի բան նետեն։ Ախր, էս էիք եւ էս եք, հանկարծ չշշկռվեք ու ձեզ լավ տղու տեղ չդնեք։Դուք սկի տղա էլ չեք։ Հիշեք ձեր անցյալը, ու  մի մոռացեք, ձեր վաղվա օրը, որ լինելու է ահասարսուռ՝ եւ հոգեբանական եւ բոլոր իմաստներով։  Հիշեք եւ  հանկարծ չսխալվեք, թե դուք  էս երկրի, մեր հայրենիքի, մեր ժողովրդի համար էնքան կաք, որ կարող եք անկապ  խոսել ու մնալ անպատասխան։Սսկվեք, մինչեւ մեր ժողովուրդը ձեզ ձեր իրական տեղը ցույց կտա։
Հանկարծ չսխալվեք, բոլորիդ բոլորը գիտեն»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ