29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Առանց Էդոյի. ապրիլին սպանված հույսը/տեսանյութ/

«Ծնողները կենդանի են, սակայն լքել են զավակին: Ես այդ մասին չեմ կարողանում խոսել: Միայն ցանկանում եմ ասել, որ իմ Էդոն հրաշք տղա էր, ու ես իրենից շատ բան եմ սովորել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմում հերոսացած Էդուարդ Հայրապետյանի տատը՝ Կատյա Հայրապետյանը: 

Առանց Էդոյի տատը չի կարողանում ապրել, հաց ուտել, բայց…

«Մի օր  կմիանամ նրան: Ախր, ինքը էնքան լավ բաներ է արել, էնքան սիրուն խոսքեր ուներ: Օր է եղել՝ հաց չենք ունեցել ու խանութից նիսյա եմ բերել: Մի օր էլ ասացի՝ բերեմ: Էդոն ասաց՝ տատ, պարտքը տվե՞լ ես: Ասացի՝ չէ: Էդոն, թե բա որտեղի՞ց ես տալու, արի էսօր էլ առանց հացի յոլա գնանք, փլավ եփենք, ուտենք»,–հուզվեց Կատյա տատիկը:

Տատիկը հիշում է՝ դպրոցական արձակուրդներին Էդոն պարտադիր աշխատում էր: Տատը ամեն ինչ անում էր, որ նա դպրոցական քեֆերից ու առիթներից զուրկ չմնա:

Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում ծնված Էդուարդ Հայրապետյանը 2013 թ. թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության և ծառայության անցել ԱՀ Մարտակերտի շրջանի N զորամասում՝ որպես հետախույզ–գնդացրորդ:

2015 թ. մարտի 19–ին, ժամը 8:30–ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին փախչել, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

Ցավոք, մարտի ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը (1996 թ.), Էդուարդ Հայրապետյանը (1995 թ.), Արշակ Հարությունյանը (1995 թ.), իսկ Սամվել Հակոբյանը(1995 թ.), ով ծանր վիրավորում էր ստացել մարտի ժամանակ, օրեր հետո մահացել է զինվորական հոսպիտալում։

Էդուարդ Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԱՀ նախագահների կողմից` «Արիության համար» մեդալներով:

Մանրամասները` տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ