22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աստղեր, որոնց հաջողվել է հաղթահարել քաղցկեղը /ֆոտոշարք/

Տարեկան մոտ 6 միլիոն մարդու մոտ քաղցկեղ է ախտորոշվում, այն չի ճանաչում ոչ ծեր, ոչ երիտասարդ, ոչ հայտնի ու անհայտ: Բժիշկները, սակայն, պնդում են` այս հիվանդությունը հնարավոր է հաղթահարել: Ահա այն հայտնի մարդիկ, ում հաջողվել է հաղթահարել այս հիվանդությունը:

Հայտնի երգչուհի Քայլի Մինոգն իմացավ, որ հիվանդ է կրծքագեղձի քաղցկեղով, երբ պատրաստվում էր համաշխարհային տուրնեի: Համերգները հետաձգվեցին, երգչուհին սկսեց պայքարել հիվանդության դեմ: Մինոգի պայքարն ընդդեմ քաղցկեղի ընթանում էր ամբողջ աշխարհի աչքի առաջ: Եվ դա նրան հաջողվեց, չնայած երգչուհին անցավ վիրահատության եւ քիմիաթերապիաների միջով:

Այսօր Քայլի Մինոգը ակտիվ կենսակերպ է վարում, երգում է եւ նույնիսկ հույս ունի, որ կկարողանա ի վերջո մայրանալ:

Գրեթե 20 տարի առաջ` 1999թ-ին, հանրահայտ Ռոդ Ստյուարտի մոտ հայտնաբերեցին վահանաձեւ գեղձի քաղցկեղ: 2000 թվականին երգչին վիրահատեցին, նա այնքան ուժեղ գտնվեց, որ վիրահատությունից 9 ամիս անց կրկին բեմ բարձրացավ:

2010-ի օգոստոսին հոլիվուդյան աստղ Մայքլ Դուգլասի մոտ բժիշկները քաղցկեղ հայտնաբերեցին: Դերասանն այս մասին ի լուր աշխարհի հայտարարեց թոք-շոուներից մեկի ժամանակ: Նա ամեն ինչ մի կողմ թողեց ու սկսեց ակտիվորեն պայքարել հիվանդության դեմ: Նրան ամեն կերպ աջակցում էր նրա գեղեցկուհի կինը` Քեթրին Զետա-Ջոնսը: Դերասանը ոչ մի վայրկյան չընկճվեց, նա հայտարարում էր, որ չի հանձնվի եւ շատ երկար է ապրելու: Արդեն 2011-ին Մայքլը հայտարարեց, որ հաղթել է հիվանդությանն ու շուտով կրկին մեծ բեմ կվերադառնա:

2003-ին դերասան Ռոբերտ դե Նիրոյի մոտ եւս քաղցկեղ հայտնաբերեց, սակայն բարեբախտաբար` վաղ շրջանում, եւ բժիշկներին հաջողվեց բուժել դերասանին: Սակայն մինչ օրս դերասանը պարբերաբար պրոֆիլակտիկ բուժում է անցնում` կանխելու համար հիվանդության կրկնությունը: 

Երգչուհի Անասթեյշայի մոտ մի քանի տարվա ընթացքում երկու անգամ կրծքագեղձի ուռուցք հայտնաբերեց` 2013 եւ 2013 թվականներին: Այս անգամ էլ երգչուհին հայտարեց, որ որ եթե մի անգամ հաղթահարել է այս հիվանդությանը, երկրորդ անգամ էլ իրեն կհաջողվի անել դա:

Քաղցկեղը հաղթահարել են նաեւ դերասան Դասթին Հոֆմանը, երգչուհի Լայմա Վայկուլեն, երգիչ Իոսիֆ Կոբզոնը, հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ