Իմ կյանքն ընդհանրապես ինքն իրենով հանգստյան օր է. Եվա Ռիվաս
Եվա Ռիվասն անկեղծացել է Instagram-ում: Երգչուհին հերթական լուսանկարն է հրապարակել, որին կից գրել է.
«Ուզում էի բոլորին շնորհավորել աշխատանքային նոր շաբաթվա մեկնարկի կապակցությամբ, բայց հետո հիշեցի, որ այսօր երեքշաբթի է: Իսկ իմ շաբաթն սկսվում է երեքշաբթիից, քանի որ, ասում են, եթե ինչ-որ բան ես ցանկանում սկսել (նոր կյանք, դիետա), ապա պետք է սկսել ոչ թե երկուշաբթի օրվանից, այլ երեքշաբթի, այդ դեպքում հաստատ ամեն բան կստացվի:
Ես սովորել եմ դրան, այդ իսկ պատճառով երկուշաբթին ինձ համար միշտ հանգստյան օր է: Չնայած, իմ կյանքն ընդհանրապես ինքն իրենով հանգստյան օր է»: