05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քիմ Քարդաշյանին սպառնացել են սպանել

Հայկական ծագումով մոդել, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը նոյեմբերի 18-ին  “Twitter”-ի իր բլոգում իսրայելցիներին ուղղված հաղորդագրություն է գրել, ինչը նրա հազարավոր երկրպագուների վրդովմունքն է առաջացրել:

Այն բանից հետո, երբ “ՀԱՄԱՍ” խմբավորման գրոհայիները Գազայի տարածքից հրթիռ էին արձակել Երուսաղեմի վրա, Քիմը գրել էր. “Աղոթում եմ բոլոր իսրայելցիների համար”: Իսրայելին աջակցող հաղորդագրության արձագանքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին: Վրդովված երկրպագուները սպառնացել են, որ կսպանեն, ապա խորհուրդ են տվել աստղին “ինքնասպան լինել”, “մահանալ դժոխքում”, ինչպես նաեւ հայտարարել են, թե նա “խայտառակում է իր նախնիներին”:

Երկրպագուներից մեկն ավելի հանդուժող  է գտնվել եւ պարզապես գրել է. “Քիմ, ես սիրում եմ քեզ, բայց խնդրում եմ` մի աղոթիր Իսրայելի համար: Նրանք մարդասպաններ են”:

Մի քանի րոպե անց, վախենալով սպառնալիքներից եւ վիրավորանքներից, Քարդաշյանը մեկ այլ հաղորդագրություն է գրել. “Ես աղոթում եմ պաղեստինցիների, ինչպես նաեւ ողջ աշխարհի համար”:

10  րոպե անց նա հրապարակել է ավելի սովորական “թվիթերյան” տեքստ այն մասին, որ պատրաստվում է առաջիկայում վերականգնել իր մազերի բնական մուգ գույնը, իսկ այնուհետեւ ընդհանրապես ջնջել է իր բոլոր ‘քաղաքական” հաղորդագրությունները:

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ