26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կամ Ալիևը գալիս է Երևան, կամ մենք գնում ենք Բաքու

«Եղել և մնում եմ այն համոզմանը, որ երբեք չի կարելի անլուրջ վերաբերել Ալիևի հայտարարություններին:
Անզեն աչքով տեսանելի է, որ այդ մարդը պատրաստվում է պատերազմի, մե՛ծ պատերազմի:
Նրա հակահայկական ելույթները, սպառնալիքներն ու վերջնագրերը՝ Երևանը, Զանգեզուրը և Սևանա լիճը գրավելու մասին, դիտարկել միայն նախընտրական կամ ներքին լսարանի համար քարոզչական ելույթների համատեքստում, պարզապես ծիծաղելի է, կամ նշանակում է, որ մենք ոչինչ չենք հասկանում …
Ալիևն, ըստ էության, մեր առջև դնում է կամ-կամ-ի հարց. կամ ինքը գալիս է Երևան, կամ մենք գնում ենք Բաքու:
Իհարկե, երրորդ տարբերակը ռացիոնալ ու խաղաղ կարգավորման հեռանկարն է, որի դռները փորձում է փակել հենց ինքը…
Մենք անընդհատ անլուրջ ենք վերաբերվել նրան, իսկ ինքն այդ ընթացքում պատրաստվել է պատերազմի: Արդյունքը՝ 2016թ. ապրիլի արկածախնդրությունն էր…
Որևէ երաշխիք գոյություն չունի, որ այդ մարդը նույնը չի կրկնի՝ էլ ավելի մեծ ծավալներով՝ տարածաշրջանը ներքաշելով խոշոր կատակլիզմի մեջ:
Իմ կարծիքով, պետք է համարժեք և բոլորի համար լսելի ու ընկալելի պատասխան տալ նրա՝ Հայաստանը գրավելու վերաբերյալ հայտարարություններին, միաժամանակ պետք է օգտագործել բոլոր դիվանագիտական միջոցները ամենաբարձր մակարդակով միջազգային ամենահեղինակավոր հարթակներում՝ այս անհավասարակշիռ անձին ռացիոնալ հարթություն տեղափոխելու համար, հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է…
Ավելի լավ է հարյուր տարի բանակցել, քան մեկ օր կրակել…
Ես պատերազմ չեմ ուզում…»:

Նորայր Նորիկյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ