18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Իմ պաշտպանյալին տանջանքների եք դատապարտում. Սեֆիլյանի գործով դատ

Երևանի ընդհանուր իրավասոթյան դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Արդեն հայտնել ենք, որ դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով և Սեֆիլյանի համար պահանջեղ 11 տարվա ազատազրոկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:

Մեղադրողի ճառից հետո պաշտպանական ճառով հանդես եկավ պաշտպաններից Կարեն Հակոբյանը: Ամբաստանյալներից Սասունիկ Կիրակոսյանի պաշտպանն իր ճառում նշեց, որ մեղադրող կողմն իր պաշտպանյալից վրեժ է լուծում այն բանի համար, որ նա հրաժարվել է նախաքննության եւ դատաքննության ընթացքում ցուցմունք տալուց: Նրա խոսքով, մեղադրողի միջնորդությունն իր պաշտպանյալին 4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտելու վերաբերյալ տրամաբանությունից դուրս է:

«Իմ պաշտպանյալը մասնակցել է արցախյան պատերազմին, նա լուրջ առողջական խնդիրներ ունի, որոնք ավելի են խորացել ՔԿՀ-ում:  Դուք նրան տանջանքների եք դատապարտում, որը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ: Սասունիկ Կիրակոսյանն իր դատավարական իրավունքներից է օգտվել եւ հրաժարվել ցուցմունք տալուց եւ հիմա դրա համար պատժվում է, դուք անմարդկային պատիժ միջնորդեցիք»,-ասաց Կարեն Հակոբյանը:

Ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ դատարանին տեղեկացրեց, որ մինչեւ փետրվարի 23-ը լինելու է գործադուլի մեջ եւ միջնորդեց հաջորդ ուրբաթ դատական նիստ չնշանակել: Դատարանը միջնորդությունը բավարարեց: 

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ