11 տարի Ժիրայր Սեֆիլյանի համար
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվող Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր մեղադրողը հրապարակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով մեղադրական ճառը:
Հակոբ Ենոքյանը դատարանին միջնորդեց` ժիրայր Սեֆիլյանին ազատազրկել 11 տարի ժամկետով: Գևորգ Սաֆարյանին` 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանին` 4, Հրայր Թոփչյանին` 3, Սասունիկ Կիրակոսյանին` 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանին` 2 տարի, Գալուստ Գրիգորյանին` 3, տարի ժամկետով:
Մեղադրողի խոսքով ամբաստանյալներին մեղսագրվող արարքներն ունեցել են հանրային վտանգավարություն: Նա Ժիրայր Սեֆիլյանի համար մեղմացուցիչ հանգամանք նշեց մինչև 14 տարեկան երեխա խնամքի տակն ունենալն եւ ըստ մեղադրող Հակոբ Ենոքյանի խոսքի՝ Արցախի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցությունն ունենալը: Դատական նիստը ընդմիջվեց։