29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հետեւեք 3 հավերժ կանոններին. Դալայ Լամա

1. Նկատի ունեցեք, որ մեծ սերը և մեծ հաջողությունը կապված են մեծ ռիսկի հետ: Այսինքն, եթե ռիսկի չդիմենք, ոչնչի չենք հասնի:
2. Երբ դուք պարտվում եք, դուք չեք կորցնում կուտակած փորձը: Գուցե ավելին՝ ձեռք եք բերում նոր փորձ: Մի վախեցեք պարտվելուց և անհաջողության մատնվելուց, դրանք միայն օգնում են մեզ առաջ գնալ:
3.Հետևեք 3 հավերժ կանոններին.– հարգիր քեզ, որպեսզի ուրիշներն էլ քեզ հարգեն,- հարգիր ուրիշներին, քանի որ մենք բոլորս հավասար ենք, մենք մարդ ենք,- մի խուսափիր քո արարքների համար պատասխանատվությունից, մենք բոլորս էլ սխալական ենք, որպեսզի ուղղենք մեզ և մեր սխալները, պետք է նախ ընդունենք դրանք:
4. Հիշեք, միշտ չէ, որ այն, ինչ ուզում եք, ձեզ հարկավոր է. երբեմն մեր ենթագիտակցության և գիտակցության ինֆորմացիան չեն համընկնում: Մենք շարժվում ենք այնպես, ինչպես թելադրում է մեր գիտակցությունը` չիմանալով, որ ենթագիտակցորեն մենք այլ բան ենք ցանկանում: Պետք է սովորել լսել ներքին ձայնը:
5. Սովորեք կանոնները, որպեսզի իմանաք` ինչպես դրանք ճիշտ խախտել:
6. Մի թողեք, որ փոքրիկ վիճաբանությունը փչացնի ամուր ընկերությունը:
7. Եթե սխալվել եք, ապա արեք ամեն ինչ դա ուղղելու համար:
8. Երբեմն պետք է լսել ձեր ներքին ձայնին միայնության մեջ:
9. Զգացեք ձեզ ազատ, բայց մի անցեք սահմանները:
10. Հիշեք, որ երբեմն լռությունը ամենալավ պատասխանն է:

Դալայ Լամա

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ