19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Սոբչակին մերկացրել են Մայամիի օդանավակայանում եւ պայթուցիկ են փնտրել. ԱՄՆ-ը պատասխանել է

Հայտնի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ իրեն ԱՄՆ-ի Մայամիի օդանավակայանում ստորացուցիչ ստուգման են ենթարկել: Հաղորդավարուհին ասել է, որ ստուգող սարքն իր մոտ պայթուցիկի առկայություն է հայտնաբերել, եւ Սոբչակին լրիվ մերկացրել են, որպեսզի սուգեն` իրոք նա պայթուցիկ ունի, թե ոչ:

Մայամիի օդանավակայանից պատասխանել են Սոբչակի մեղադրանքներին` նշելով, որ եթե իրենք Սոբչակին ստուգել են, դա դեռ չի նշանակում, որ հենց պայթուցիկ են փնտրել: Օդանավակայանի ներկայացուցիչն ասել է, որ հաճախ մարդիկ այս կամ այն իրին են դիպչում, ինչի արդյունքում սարքը պայթուցիկի առկայություն է հայտնաբերում: Նա ասել է, որ նման դեպքեր հանդիպում են շաբաթական առնվազն մեկ-երկու անգամ, եւ դա իրենց համար սովորական երեւույթ է:

Իսկ ամերիկյան տրանսպորտային կառավարությունից նշել են, որ ռուս հաղորդավարուհուն ստուգել են, սակայն չեն մերկացրել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ