Դատավորը պաշտպաններին «ստիպում է». «Սասնա ծռեր»-ի դատ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը:
Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր»-ի անդամները հրաժարվում են հանրային պաշտպաններից, սակայն դատավորը որոշել է նրանց կցել գործի վարույթին:
Հանրային պաշտպան Արմինե ֆանյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա դատավորին կրկին անգամ միջնորդեց՝ հանրային պաշտպաններին հեռացնել գործի վարույթից:
«Ես այս ապօրինի որոշումը հնարավոր բոլոր ատյաններում բողոքարկելու եմ, Դուք մեզ ստիպում եք պաշտպանել մարդկանց, ովքեր պայմանագրով վճարովի պաշտպաններ ունեն»,-նշեց Արմինե Ֆանյանը:
Դատավորը կրկին անգամ ասաց, որ դա իր որոշումն է ու թող բողոքարկեն:
Նիստը շարունակվում է: Մեղադրող դատավորները շարունակում են ներկայացնել գրավոր ապացույցները:
Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: