27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայի բանակը Աֆրինում քրդերից վերցրել է ռազմավարական նշանակություն ունեցող լեռ

Սիրիայի Աֆրին շրջանում Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ»  ռազմական օպերացիայի 9-րդ օրը՝ հունվարի 28-ին, թուրք զինվորները կարողացել են տեղի քրդական ուժերից վերցնել Բուրսեյա լեռը, որը ռազմավարական կարևոր նշականակություն ուներ:

Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ նշյալ տեղեկությունը հայտնել է Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբը: Լեռան գրավմանը մասնակցել են նաև «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը, որի հետ էլ հենց իրականացվում է Աֆրինում ռազմական գործողությունները քրդերի դեմ:

Լուրը հաստատվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից:

Նշվում է, որ այս պահի դրությամբ լեռան վրա բարձրացվել է արդեն Թուրքիայի պետական դրոշը:

Թուրքական «NTV» լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն՝ թուրքական ուժերը «Սիրիայի ազատ բանակը»-ի հետ միասին Աֆրինում իրենց վերահսկողության տակ են առել 13 գյուղ, ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող 4 բարձրունք:

Ըստ պաշտոնական Անկարայի տվյալների՝ մինչև հիմա սպանվել է 484 քուրդ զինյալ: Իսկ Թուրքիայի բանակը «Սիրիայի ազատ բանակը»-ի հետ միասին ունի 20 զոհ:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ