14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀ Նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին

Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից որպես ՀՀ Նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը մեկնել է Լոնդոն, որտեղ նա ունի նախօրոք պլանավորված հանդիպումներ:

Այս մասին հայտնում են Արմեն Սարգսյանի գրասենյակից՝ հավելելով, որ դեսպան Սարգսյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջին ՀՀԿ-ն ՀՀ Նախագահի պաշտոնում առաջարկել է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Արմեն Սարգսյանը հանդիպում էր ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում առաջարկն ընդունելու համար ժամանակ էր խնդրել և պատրաստակամություն հայտնել որոշում ընդունելուց առաջ հանդիպել քաղաքական տարբեր ուժերի և հանրության լայն շրջանակները ներկայացնող գործիչների հետ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ