27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանում նշելու են ադրբեջանցիների շինծու ցեղասպանության 100-ամյակը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել,որի համաձայն Ադրբեջանում այս տարի նշելու են,իսկ ավելի ճիշտ է ասել տոնելու են այսպես կոչված ադրբեջանցիների այսպես կոչված ցեղասպանության 100-ամյակը…Վաղուց է հայտնի,որ իրենց ադրբեջանցիներ անվանող կովկասյան թաթարները չեն ցանկանում ոչնչից հետ մնալ հայերից…Եթե հայերն ունեն ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր,ապա այն պետք է ունենան նաև ադրբեջանցիները…Իսկ եթե ցեղասպանության ադրբեջանցիները չեն ենթարկել,ապա այն կարելի է հնարել՝կեղծելով պատմությունը…Թուրքի համար այդ “պատվաբեր” գործն իր վրա վերցրեց Իլհամի հայրիկը Հեյդար Ալիևը,ով 1918 թ-ի մարտի վերջերին ներկայիս Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանդը գլխիվայր շուռ տալով վերածեց հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանության և 1998 թ-ի մարտի 26-ին օրենք ստորագրեց “Ադրբեջանցիների ցեղասպանության մասին”,որն ամեն տարի նշվում է մարտի 31-ին…
Հավելեմ,որ սա միակ ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը չէ Ադրբեջանում…Ալիևիների պատմաբանները հայտարարում են,որ հայերն ազերիներին ցեղասպանության են ենթարկել նաև 1905,1990 և 1992 թվականներին…Այո՛,ըստ ազերիների,եթե հայերն նշում են ցեղասպխանության զոհերի ոգեկոչման մեկ օր,ապա իրենք պետք է ունենան մի քանիսը…Իսկ Բաքվի համար դառը իրականությունը նրանում է,որ 1918 թ-ի մարտին ադրբեջանցի ազգ դեռ չկար,դեռ չէր “ծնվել”,որ հայերն էլ ցեղասպանության ենթարկեին…
Միակ 100-ամյակը,որն իրականում ՊԵՏՔ է բավական ճոխ նշեն Բաքվում,դա ադրբեջանցի ազգի առաջացման՝”ծննդյան” 100-ամյակն է,որը պետք է Իլհամը տոնի 2018 թ-ի մայիսի 27-ին…»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ