24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

170 հազար դոլարանոց փափուկ խաղալիք․ Քիմ Քարդաշյանի գնումները՝ նորածին դստեր համար

Նախօրեին հայտնի դարձավ, որ լույս աշխարհ է եկել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ ռեփեր Քանյե Ուեսթի երրորդ երեխան։ Աղջնակը ծնվել է փոխնակ մոր օգնությամբ։ Թե ինչպես են անվանել նորածին դստերը, հայտնի չէ, բայց այ թե աստղային զույգը ինչպես է պատրաստվել երեխայի լույս աշխարհ գալուն, հայտնի է ու լայն քննարկումների առիթ է դարձել։

The Daily Mail-ը ներկայացրել է, թե Քիմն ինչպիսի ծախսեր է արել փոքրիկի ծնունդից առաջ։ Աստղը մոտ 550 հազար դոլար է ծախսել երեխայի սենյակը կահավորելու համար:

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը ճոխ է նախապատրաստվել 3-րդ երեխային լույս աշխարհ գալուն: Dolce Notte-ից նա մանկական մահճակալ է գնել, որի արժեքը 40 հազար դոլար է։ Այն ձեռքի աշխատանք է՝ մանրանկարներով։ Dolce & Gabbana-ից երեխայի համար 100 հազար դոլարի հագուստ է գնել: Քիմը դստեր համար ծծակ է գնել Suommo Dodo-ից՝ 96 հազար դոլար արժողությամբ։ Խաղալիքներից ընտրել է Սվարովսկի քարերով ձիուկ՝ 137 հազար դոլար արժողությամբ եւ Louis Vuitton-ից փափուկ արջուկ խաղալիք՝ 170 հազար դոլար արժողությամբ։

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ