27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է մեզ սպասվում 2014-ին. տարվա հորոսկոպը

2014-ը հարուստ է լինելու հետաքրքիր դեպքերով, հատկապես` նրանց համար, ովքեր ցանկանում են փորձել իրենց հասարակական եւ քաղաքական կյանքում: Գալիք տարում հաջողությունների հասնելու գլխավոր գրակավականը ձեզ ճիշտ դրսեւորել կարողանալն է: Սակայն ինքնավստահությունը ամբարտավանության չպետք է վերածվի: 

2014-ի առաջին ամիսները` հունվարն ու փետրվարը, արժեքների գնահատման, կյանքի հետ կապված նախագծերի վերանայման ժամանակն է: Ամուսնական զույգերի համր այս շրջանը կարող է իսկական փորձություն դառնալ: Աշխատանքում պետք է զգույշ լինել, չափազանգ համեստությունը կարող է խանգարել: 

Մարտն այն ժամանակահատվածը կդառնա, երբ նույնիսկ ամենավատատես մարդիկ աշխարհին վարդագույն աչքերով կնայեն: Սակայն 2014-ի սիրային հորոսկոպը զգուշացնում է` սա նոր սիրային հարաբերություններ սկսելու համար լավագույն ժամանակը չէ: Այս ընթացքում սկսված սիրավեպը կարող է շատ տառապանք ու ցավ պատճառել: 

Ապրիլն իր հետ սուր զգացողություններ, որոշ դեպքերում` էմոցիոնալ ցնցումներ է բերում: Հոգեպես ուժեղ մարդիկ հեշտ կտանեն այս ժամանակաշրջանը, իսկ ահա թույլերն անգամ կարող են հիվանդանալ: Եթե հնարավորություն ունեք, լավ կլինի, որ ձեր արձակուրդն այս ժամանակահատվածի վրա պլանավորեք: 

Մայիսը եւ հունիսը առավել հաջող ժամանակահատվածներ կլինեն: Շատերը կզգան, որ առավել հաջողակ են դարձել: Աստղերի հովանավորությունը հատկապես կստանան գիտնականները, գիտության ոլորտում աշխատող անձինք: 

Հուլիս եւ օգոստոս ամիսներին ստիպված կլինեք շատ աշխատել: Սրանք դժվար, սակայն արդյունավետ ամիսներ են: Եթե շատ աշխատեք, հաստատ հաջողությունների կհասնեք: Հիշեք, պետք չէ զոհել սեփական սկզբունքները, փորձեք հաշտ լինել ձեր խղճի հետ:

Սեպտեմբերը թեթեւ ու հաճելի կլինի: Երեւակայության ազատ սավառնման հրաշալի շրջան է: Նրանք, ովքեր փորձարարություններից չեն վախենում, կարող են իրենց կյանքն առավել հետաքրքիր դարձնել: Ամիսն իր հետ հաճելի անակնկալներ կբերի:

Իսկ ահա հոկտեմբերին բավական դժվարություններ են սպասվում: Դրանց դիմակայելու մեկ տարբերակ կա` համբերատար կերպով լուծել դրանք բոլորը: Այս ընթացքը դժվար կլինի սիրահարների համար, հարաբերությունները բազմաթիվ խոչընդոտների կբախվեն:

Նոյեմբերը կրկին հաճելի անակնկալների ժամանակահատված է: Կենսասիրությունը, լավատեսությունը կհամակի մարդկանց: Ամիսը բարենպաստ կլինի ֆինանսական տեսանկյունից: Հնարավոր է` աշխատավարձի բարձրացում նկատվի:

Դեկտեմբերը համեմատաբար անհաջող կլինի: Այս ամսվա ընթացքում ի հայտ կգան ձեր բնավորության վատագույն կողմերը: Մարդիկ առավել ագրեսիվ կդառնան: Հատկապես բարդ ամիս կլինի երիտասարդների համար, ովքեր համապատասխան կենսափորձ չունեն` դիմակայելու բարդություններին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ