19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես անսովոր կերպով դիմավորել Ամանորը, որ երբեք չմոռանաք․ հետաքրքիր տարբերակներ

Ավանդաբար, Ամանորն ընդունված է դիմավորել տանը, ընտանիքի, մտերիմների հետ՝ ճոխ սեղանի շուրջ։ Սակայն կան մարդիկ, ովքեր ցանկանում են գոնե մեկ անգամ Ամանորը անսովոր ու անմոռանալի կերպով նշել։ ահա հետաքրքիր գաղափաներ՝ նրանց համար։

Ոչ ավանդական ամանորյա սեղան

Եթե չեք կարող ձեզ թույլ տալ տանից դուրս դիմավորել Ամանորը, ապա կարող եք այն անսովոր դարձնել ձեր տանը։ Պատրաստեք ու սեղանին դրեք այնպիսի ուտելիքներ, որոնք նախկինում չեք փորձել։ Սեղանին ավանդական ամանորյա ոչ մի ուտեստ մի դրեք։ Փորձեք այլ երկրի խոհանոց, տունն էլ կարող եք զարդարել այլ երկրի ավանդույթներով։

Ամանորը՝ այլ երկրի ավանդույթով

Եւս մեկ տարբերակ՝ Ամանորն անսովոր կերպով տանը դիմավորելու համար։ Կարող եք հրավիրել ընկերներին ու մտերիմներին, ընտրել որեւէ երկրի ավանդույթ, ու Ամանորը նշել այդ երկրի բոլոր ավանդույթներով։ Օրինակ, ճապոնական հետաքրքիր ավանդույթներ կան՝ կապված Ամանորի հետ, իսպանական, իտալական եւ այլն։ Կարող եք տունն այդ ոճով զարդարել, սեղանին այդ երկրի ավանդական ուտեստներից դնել եւ այլն։

Նոր տարին՝ բնության գրկում

Կարելի է կյանքում գոնե մեկ անգամ Ամանորը նշել բնության գրկում՝ անտառում կամ սառած գետի ափին։ Վերցրեք վրաններ, տաք հագուստ, խմիչք։ Ամանորն անմոռանալի կլինի։

Անսովոր վայրեր՝ քո քաղաքում

Եթե չեք սիրում քաղաքից դուրս գնալ, կարող եք ձեր քաղաքում անսովոր ու հետաքրքիր մի վայր գտնել ու այնտեղ դիմավորել Ամանորը։ Նման վայր կարող է դառնալ բարձրահարկ շենքի տանիքը, կամ նմանատիպ այլ վայր։ Վերցրեք ձեր սիրելիին, շամպայն, հրավառություն։ Անմոռանալի Ամանորն ապահովված է։

Ակտիվ Ամանոր

Ակտիվ կերպով Ամանորը դիմավորելու բազմաթիվ տարբերակներ կան՝ դիսկոտեկները, սառցադաշտը, անգամ՝ մարզասրահը։

Ամանորը սկսեք բարի գործերով

Անսովոր ու անմոռանալի կերպով Ամանորը կնշեք, եթե այն սկսեք բարի որեւէ գործ անելով։ Կարող եք ամանորյա նվերներ տանել հիվանդանոց, ծերանոց, մանկատուն եւ այլն։

Ամանորը՝ առանց ալկոհոլի

Ամանորն անսովոր կերպով կդիմավորեք, եթե օրինակ, հրաժարվեք ալկոհոլից։ Նոր զգացողություններն ապահովված կլինեն։

Ամանորը՝ միայնության մեջ

Հետաքրքիր ու անսովոր կլինի, եթե Ամանորը դիմավորեք միայնության մեջ։ Այդ գիշերը միայն ինքներդ ձեզ նվիրեք։

Այլ երկրում

Հետաքրքիր կլինի, եթե Ամանորը դիմավորեք օտար երկրում։ Անսովոր ու հետաքրքիր կլինի, եթե տաք, լողափնյա երկրում նշեք Ամանորը։

Ամանորը՝ ինքնաթիռում

Անչափ անսովոր ու հետաքրքիր կլինի Ամանորը դիմավորել երկնքում՝ օդանավում։ Եթե դեկտեմբերի 31-ի եւ ուշ ժամի համար տոմս վերցնեք, միանգամից երկու շահում կունենաք՝ էժան տոմս ձեռք կբերեք ու անսովոր Ամանոր կունենաք։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ