05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ավագ խոհարար՝ սերժանտ Ռոբերտ Խանամիրյան

Հայոց բանակը համալրված է այնպիսի զինվորներով, ովքեր բացի այն, որ քաջ գիտակցում են իրենց պարտականությունները, այլ նաև հոգատարությամբ են լցված միմյանց նկատմամբ և աշխատում են իրենց ամենավերջին ռեսուրսն իսկ օգտագործել զինակից ընկերոջն օգնելու, աջակցելու հարցում։ Մեր գերազանց և կարգապահ զինծառայողների այսօրինակ մոտեցումներին ականատես ես դառնում, երբ հայտնվում ես դիրքերում։  Մեր տղաներն առանձնանում են ոչ միայն մարտական ունակություններով և պատասխանատվությամբ, այլ նաև իրենց մարդկային և անձնային բարձր ցուցանիշներով։

Սահմանին կանգնած զինվորը ոչ միայն հսկում է և պաշտպանողական գործողություններ իրականացնում, այլ նաև մեկ այլ կարևոր ու անհրաժեշտ գործ է իրականացնում՝ համով սնունդը առույգացնում է և ուժ տալիս յուրաքանչյուր մարդու, առավել ևս  Զինվորին։ Մեր նպատակային այցի ժամանակ թեև առիթ չունեցանք համտեսելու հայ զինվորի ձեռքով պատրաստած համով ճաշերին, սակայն պարզեցինք, թե որքան սիրով ու համեղ ճաշատեսակներ են պատրաստում դիրքերում և , հատկապես, որ կա նույնիսկ դրանում հմտացած խոհարար  զինվորների։

Մարտեկերտյան այցելության արդյունքում բացահայտեցինք Ռոբերտ Խանամիրյանին, ով անտրտունջ և  մեծ ոգևորվածությամբ, պատրաստակամությամբ և նվիրումով է իրականացնում իր գործը սահմանին՝ ապահովելով անուշաբույր ճաշատեսակներ իր ընկերների համար։

Ռոբերտը Մարտակերտ ծառայության է եկել Ջերմուկ քաղաքից, որտեղ դպրոցն ավարտելուց հետո մասնագիտացել է խոհարարությամբ՝սովորելով Վայքի ուսումնարանում։ Իր ձերք բերած հմտությունները Ռոբերտը կիրառում է ծառայության մեջ։ Ինչպես ինքն է ասում << ճիշտ է պոստեր չեմ պահում, բայց իմ նվիրական գործնա դիրքերը պահող տղաների համար սննդով ապահովել>>։ Ռոբերտը բանակում էլ է լավ խոհարար ու ամենաշատ պատրաստվող ճաշատեսակների ցանկը լրացնում են բանակում տարածում գտած ու զինվորների կողմից  սիրված և իրենց ասած ռագուն (բորշը), տուշոնկա, ձվածեղ և այլն։ Ռոբերտի մոտ ստացվում է ապահովել ընեկրների դրական տրամադրությունն  իր խոհարարական վարպետությամբ։

Ռոբերտն այս ամենի հետ մեկտեղ կարորեց այն փաստը, որ բանակը յուրաքանչյուր տղայի համար կարևոր նշանակություն ունի և պետք է ամեն ոք հարգալից լինի իր արածի հանդեպ և ունենան ճիշտ մոտեցում ծառայության հանդեպ, քանի որ այստեղ են հասունանում այն կարևոր գաղափարները, որոնք հետագայում կյանքի մեջ կիրառվում են այլ կերպ։ <<Ծառայության ընթացքում ես զգում քո  Երկրի արժեքն ու նույնիսկ այդ  մի  բուռ  հող  ասվածն ամենաթանկ բանն է  դառնում, որովհետև դու ինքդ տեսնում ես, թե ինչ գնով է այն պահվում>>։

 

Ռոբերտի համար բանակում չկան  վատ օրեր։ Նա այնքան դրական ու հպարտությամբ էր պատմում իր ծառայության ընթացքից, որ մշտապես  ցանկություն էր  առաջանում հարցադրումներ տալ՝ ավելին իմանալու համար։ <<Միակ բանը, որ յուրաքանչյուր  զինվորի համար չեմ ասի  դժվար է, բայց մտահության առարկա է հանդիսանում, դա կարոտն է։ Այստեղ  ամեն ինչի  կարոտում ես, նույնիսկ ամենաչնչին բանը>>,-ասում է Ռոբերտը։

Ռոբերտի համար սթափ վիճակն ամենակրևորն է ծառայության ընթացքում, իսկ առավել ևս այդ սթափություն ու  զգոնությունը հարկավոր է այն ժամանակ, երբ դու  դիրքերում ես։  << Քո ոչ զգոն վիճակը կարող է հանգեցնել շատ և շատ խնդիրների, նույնիսկ այն աստիճանի, որ քո  Երկրին մեծ վնաս  հասցնես։ Դրա  համար միշտ պետք է այդ որակի հանդեպ ուշադիր լինել>>,- նշում է Ռոբերտը։

Սակայն այս  անզգոնությունը չէր, որ  պատճառ հանդիսացել  Ռոբերտի վիրավորվելուն։ Մարտի 2-ին դիրքերում իրավիճակը լարվում է և  ականանետի պայթյունից Ռոբերտը ստանում է բեկորային վնասվածքներ։ Տասներկու բեկորներ վնասում են Ռոբերտին և բարեբբախտաբար հաջողվում է իրականացնել բուժում։ Սակայն մինչ օրս ականանետի երկու բեկոր  դեռ անհանգստույթուն են տալիս Ռոբերտին, որոնք գտնվում են նրա գլխի հատվածում։

Երբ մարդկանց հարցնում ես իրենց երազանքների մասին, կարող ես լսել ամենաանհնարին իսկ բանը ու նույնիսկ շքեղագույնը։ Զինվորի համար ամենաբաղթալի երազանքը խաղաղությունն է և տուն հասնելը։ Ռոբերտի համար բացառված երազանք չէ  սա և միակ բանն է, որ շատ է ուզում։ Երբ հարցնում էի, Ռոբերտի երազանքի մասին անմմիջապես  նշեց  խաղաղությունը և <<շուտ  մորս հասնեմ , տեսնեմ>>։  Մի պահ շփոթվեցի՝կարծելով, որ Ռոբերտն ապրում է միայն մայրիկի հետ, սակայն նա փորձեց իմ տալ այն մեկնաբանությունը, որ զինվորի մտքում միշտ մայրիկնա։ <<Ես չեմ բացառում հարիկին կամ  մյուս  հարազատներիս, բայց մենք միշտ  ինչ որ եզակի կապվածությունն ունենք  մեր մայրերի հետ։ Հայրս էլ իր տեղում է կարևոր ու առանձնահատուկ>>,- մեկնաբանում է Ռոբերտը։

Ռոբերտի փրկարարական արաքելությունը իր շարունակական ընթացքն է ունենալու   վերջացնելուց հետո՝ մտադրվել է սովորել և մասնագիտանալ փրկարարի գործում։

Եթե  ինչ որ մի օր, քանի դեռ մեր Ռոբերտը ծառայում է, այցելեք Մարտակերտի դիրքեր, անպայման փորձեք համտեսել ավագ խոհարար սերժանտ Խանամիրյանի ձեռքով պատրաստած ճաշատեսակներից։

Բարի ու խաղաղ ծառայություն Ռոբերտ ջան։

 

Անի Ենգիբարյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ