13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կառավարությունը հետ է վերցնում մի շարք մեքենաներ

ՀՀ  պետական կառավարման մարմիններում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին պաշտոնատար անձանց հատկացվող ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի վերանայման և արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերի օպտիմալացման ուղղությամբ վարվող քաղաքականության շրջանակներում  առաջարկվում է մի շարք մարմիններին ամրացված 33 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել  <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին՝ հետագայում դրանք օտարելու նպատակով: Այս որոշումն ընդունվեց այսօր Կառավարության հերթական նիստին:

Վարչության պետ Արման Սահակյանը հայտնեց, որ 2016-2017թթ արդեն իսկ օտարվել է 704 միավոր տրանսպորտային միջոց, ընդ որում դրանց մեծ մասը վաճառվել է առաջին կամ երկրորդ աճուրդով և բարձր մրցակցային պայմաններով: Սրանք արվում են օպտիմալացման շրջանակներում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ