28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Դիրքապահ զինծառայողը կրկին հացադուլ կհայտարարի . դիմում Վիգեն Սարգսյանին

Երկարամյա պայմանագրային զինծառայող Մխիթար Ալումյանը օրեր առաջ պատրաստվում էր հացադուլ սկսել Պաշտպանության նախարարության դռների դիմաց: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Ալումյանը հայտնեց, որ վստահել է ՊՆ աշխատակիցների խոստում-հորդորներին և տուն վերադարձել, սակայն իր կյանքում ոչ մի դրական փոփոխություն չի արձանագրվել: Նա կրկին դիմում է Վիգեն Սարգսյանին, սակայն այս անգամ դիմումը ուրիշ ենթատեքստ ունի:

«ՊՆ նախարար Վ.Սարգսյանին…

Հարգելի նախարար,ուզում եմ Ձեզ մի քանի հարցեր ուղղել եվ ակնկալում եմ դրանց պատասխաններին եվ օրինական արդար որոշմանն…

2017-ի հուլիսի 1-ից անցել եմ իմ ՊԱՏՎԱՎՈՐ զինվորական երկարամյա թոշակիս,սակայն արդեն 6-ամիս շարունակ ինձ,այժմ նաեվ ձեզ, Ձեր ենթականներն խաբելով ման են գալիս,այժմ հարցերս կոնկրետացնեմ…

Ես անցնելով զինվորական երկարամյա թոշակի հաշվի չեն առել մի քանի պարզ օրենքներ,դրանք որոշ ՏԳԵՏՆԵՐ շրջանցել են եվ իրենց կարճ խելքով բոլորիս փորձում են խաբել եվ անհարմար դրության մեջ գցել…

Օրինակ հաշվի չեն առել իմ արտոնյալ պայմաններով ծառայությունս «1տարին 1.5տարի եվ 3տարի-հաշվելով,որտեղից էլ եվ սխալ են հաշվել իմ թոշակիս չափսն,քանի որ «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի հոդված 31-ն» եթե ոմն սենյակային աշխատողներ իմանային եվ ճիշտ կիրառեյին իրենց ամենօրյա աշխատանքային փորձում ապա ինձ ու ձեզ այժմ չէին ստի,ու նաեվ եթե մեկ ուրիշներն լավ տիրապետեյին «Զինծառայողների եվ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքի օրինակ 30-րդ հոդվածն» ապա նաեվ ինձ կտային իմ 30-35տարվա օրինական դրամական օգնությունն,այլ ոչ թե դրա փոխարեն ինձ միայն կտային 5տարվա օգնության չափսն եվ մեկն մյուսի վրա գցելով ու իրենց ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ապացուցելով 6-ամիս շարունակ ինձ կխաբեին,մտածելով թե հենց այդպես էլ պիտի լիներ…

Հարգելի նախարար,նախ ասեմ որ ինձ համար էլ է այս ամենն տհաճ երեվույթ, որ օրն մեջ գալիս եմ ՊՆ ու գնում, ինձ համար նաեվ տհաճ էր որ օրեր առաջ այսքան ծառայությունիցս հետո ես ՊՆ-ում 1-օր հացադուլ եմ արել,որ երկաթե նստարանին եմ 1.5-ժամ աչք կպցրել,որ 3-անչափահաս բալիկներիս էլի մենակ եմ թողել ինչ է թե արդարությունն վերականգնեմ ու ձայնս ձեզ հասցնեմ…

Մի քանի օր առաջ ես ձեզ եմ ներկայացրել ՀՀ Ոստիկանությունից գեներալ-մայոր Արամ Զաքարյանի ինձ տված 2-դիմումներիս պատասխաններն«չնայած նա պարտավոր չէր ինձ օգնելու»,որով կրկին անգամ ես ապացուցեցի որ սույն օրենքներն ճիշտ են եվ գործում են,ապացուցեցի որ ոմն սենյակային իբրեվ մասնագետներ ընդհանրապես չեն տիրապետում իրենց աշխատանքին եվ Հայ Զինվորների օրինական պահանջներին ականջի հետեվ են գցում,դրա համար էլ այժմ ընկել են իրենց իսկ փորած փոսն եվ փորձում են աջ ու ձախ բոլորին-«նաեվ ձեզ» խաբելով մի ճար գտնել,լավ ասենք ես չէիմ այլ մեկ ուրիշ ՊԱՏՎԱՎՈՐ թոշակառու, որն լավ չիմանալով ՀՀ Օրենքներն պիտի խաբվե՞ր,իսկ ոմն ՏԳԵՏՆԵՐ նրա երեխայի գումարներն փորձեին յուրացնել,-ԱՄՈԹ այդ իբրեվ մասնագետներին…

Այս երկու օրն ես կրկին անգամ կգամ ՊՆ ու եթե այս անգամ ել ինձ խաբված զգամ ապա ես կվերականգնեմ իմ ՀԱՑԱԴՈՒԼՍ,այդպես կպաշտպանեմ իմ օրինական իրավունքներս ՀՀ Նախագահական նստավայրի դիմաց,-ճիշտ խոսք կա,-«եթե ես մեջք ունենայի ապա իմ փորիս հարվածող չէր լինի,իսկ ես չէի ասի վախխխ մեջքըս»…

Գիտեք ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆՍ ինչումն է կայանում,որ ես արդեն 10-ամիս շարունակ գրեթե ամեն օր խնդրում եմ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՍ որ ինձ ով ինչնքանով կարող է որպեսզի օգնեն,որ երեխաներս ունենալով Մայր ՈՐԲ չմեծանան,որ նրանք իրար միանան,որ «արտասահմանում բուժեն 2-րդ դստերս եվ կնոջս» ու միասին հետ գան իմ գիրկս Հայաստան,իսկ ոմն ՍԽԱԼ մասնագետներ այդ ընթացքում փորձեն իմըս ինձանից գողանալ«կամ իմանալով չտալն կամ գողանալն նույնն են»…

Երբ ինձ ասացին որ իմ ձեզ ուղված բաց նամակս անիրականացնելի է, որ ՊՆ այդքան գումար ինձ թեկուզ պարտքով չի կարող տալ ես լռեցի,համաձայնվեցի ,քանզի որոշումն ձերն է,բայց այժմ խնդրում եմ ինձ տվեք իմ օրինականն-«իմ երեխաների բաժինն»…

Ասեմ որ,իմ օրինական պահանջն արդեն 6-ամիս է տեվում,իսկ ձեզ գրածս «Բաց նամակն» նոր է,եվ մեկն մյուսի հետ կապ չունի…

Գոնե 1-ամիս փորձեք գոյատեվել այդ թոշակով ու ինձ կհասկանաք…

Տէր Աստված օրհնիր Հայ Զինվորին ու նրա Սուրբ Ընտանիքն,-ԱՄԷՆ… »

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ