12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Վերա Բրեժնեւան խոստովանել է, թե ինչու է հեռացել “Վիա Գրա”-ից /ֆոտո/

Հայտնի երգչուհի Վերա Բրեժնեւան հայտնի դարձավ “Վիա Գրա” խմբի կազմում: Թեեւ նրան դժվար էր խմբից դուրս պատկերացնել, այնուամենայնիվ 5 տարի` 2002-2007 թվականներով լինելով խմբում` Բրեժնեւան հայտարարեց, որ լքում է “Վիա Գրան”:

Այսօր Վերան մեծ ջերմությամբ է հիշում խմբում անցկացրած տարիները, նա ասում է, որ խմբից հեռանալուց հետո անգամ հոգեբանի օգնությանն է ստիպված եղել դիմել:

Իսկ ինչու Բրեժնեւան հեռացավ “Վիա Գրա”-ից: Երգչուհին օրերս խոստովանել է, թե որն էր պատճառը:

“Հոգնել էի: Սկսեցի անընդհատ հիվանդանալ: Հետո խմբի կազմը սկսեց հաճախ փոխվել, ու ես հասկացա, որ իմ հեռանալու ժամանակն է: Բացի դա, աղջիկս` Սոնյան, առաջին դասարան պետք է գնար: Ես ուզում էի աղջկաս դպրոց տանել, նրա հետ դասերը պատրաստել, ուզում էի սովորական մայր լինել: Իսկ երբ աշխատում ես բրոդյուսերի հետ, քեզնից ոչինչ կախված չէ, ստիպված ես անել այն, ինչ նրանք ասում են”,- ասել է ՎերաԲրեժնեւան “7 Дней”-ին տված հարցազրույցում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ