28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ալիևին շնորհավորել են միայն «իսկական» ընկերները

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Դեկտեմբերի 24-ին մեր արևելյան հարևան, նավթախավիարային սուլթանատի բռնապետ Իլհամ Ալիևի ծննդյան օրն էր…61 տարի առաջ Իլհամածին (Ильхамародица) Զարիֆա խանումը լույս աշխարհ բերեց մեկին,ով պետք է դառնար ալամ աշխարհի ամենակարևոր երկրի՝Ադրբեջանի ղեկավարը և ով իր փառքով և փայլով լուսանցքում պետք է թողներ Չինգիզ խանին և Ալեքսանդր Մակեդոնացուն… Ազդրբեջանակն մամուլի ներկայացոցիչները վազելինն ու օճառը ձեռքերին մրցակցում էին միմյանց հետ,թե ով ավելի բարձր դիֆիրամբներ կերգի Իլհամ Ալիևի համար…Բաքվում այսօր տարվա գլխավոր մրցականաբաշխությունն էր պնակալեզության և շողողքորթության բնագավառում…
Ադրբեջանական հասարակությունը շունչը կտրած սպասում էր,թե ինչպես է Իլհամ բաբան շնորհավորական ուղերձներ ստանալու աշխարհի խոշորագույն ժողովրդավար երկրներից և տերություններից…Սակայն իրականությունը շատ դաժան էր Բաքվի մազութոտված սուլթանի համար…Իլհամ բաբան շնորհավորանքներ ստացավ երկու խոշորագույն երկրներից՝Ռուսաստանից և Չինաստանից,բայց սրանք այն վերջին երկրներն էին,որտեղից Բաքուն կցանկանար շնորհավորանքներ լսել…
“Великий и могучий” Վլադիմիր Վլադիմիրի ուղերձից,բացի “շաբլոնային” բարեմաղթանքներից իմանում ենք,որ Իլհամ Ալիևը,չզարմանաք, Ռուսաստանի իսկական ընկեր է…Այո՛,հենց այդպես…Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ծախսերի 50 տոկոսը մենք հոգանք,ռուսաստանյան տնտեսվարողներին տարրական նվիրենք մեր տնտեսության ռազմավարական ոլորտները՝էներգետիկա,կապ,երկաթուղի,միջազգային ասպարեզում պաշտպանենք ՌԴ-ի շահերը,իսկ իսկակակն ընկեր լինի՞ Բաքուն…Սա շատ լավ նվեր էր պաշտոնական Երևանին և հայ ժողովրդին…
Չինաստանի նախագահ Սի Ձինպինը ավելի զուսպ սիրառատություն էր ցուցաբերել Իլհամ բաբայի նկատմամբ….
Ալիևին շնորհավորել են նաև Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի,Ուզբեկստանի բռնապետերը,ինչպես նաև Ուկրաինայի և Մոլդովայի նախագահները…Վերջինիս ուղղակի անտեսում է Մոլդովայի կառավարությունը…
Իլհամ Ալիևին շնորհավորել է նաև instagram-ից վտարված Չեչնիայի նախագահ Ռամզամ Քադիրովը…
Եթե նկատեցիք,բացի Ուկրաինայի նախագահից,Իլհամ Ալիևին շնորհավորած մյուս երկրները ժողովրդավարության հետ շատ քիչ աղերսներ ունեն…
Ինչպես ասում են՝”Նմանը նմանին է գտնում…”
Վաղը կիմանանք,որ Ալիևին չնորհավորողները նախանձ և ստոր մարդիկ են,ովքեր նեղվում են Իլհամ բաբայի հաջողություններից և գեղեցիկ կնոջ առկայությունից,որից նրանք չունեն և չեն կարող նշանակել որպես իրենց տեղակալ…
Հ.Գ.Ազիզ հայրիկին իր instagram-յան էջում շնորհավորել էր նաև Ադրբեջանի ապագա բռնապետուհի՝Լեյլա խանումը…
Ավելի լավ կլիներ,եթե ազերիական մամուլն ընդհանրապես չանդրադառնար Իլհամին հասցեագրված շնորհավորանքներին և սևեռվեր միայն Լեյլայի գրառումների և լուսանկարների հրապարակումներին…»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ