26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եթե խմորեղենն այրվել է․ խորհուրդներ՝ տնային տնտեսուհիներին

Եթե ցանկանում եք խոհանոցում ձեզ վստահ զգալ, զարմացնել հյուրերին ձեր յուրօրինակ սննդատեսակներով, հետեւեք այս խորհուրդներին։ Որպեսզի կերակուրին թեթեւ սխտորի բույր տաք ու չափը չանցնեք, ափսեի վրա, որում մատուցելու եք այն, մի կտոր սխտոր քսեք։

Միսը մշակելու համար գարեջուր լցրեք վրան, իսկ բանջարեղենը շոգեխաշելիս մի փոքր մուգ գարեջուր ավելացրեք։

Եթե թխվածքի վերեւն այրվել է, այն խոնավ թղթե սրբիչով ծածկեք, թողեք մի քիչ մնա։

Որպեսզի հավի բուլյոնը թափանցիկ լինի, այնտեղ մի խորանարդիկ սառույց դրեք ու հասցրեք եռման։

Որպեսզի բադրիջանը դառը չլինի, այն կտրատեք, աղ ցանեք, թողեք մնա։ Հետո անպայման լվացեք սառը ջրով։

Աղի եւ քացախի փոխարեն աշխատեք լիմոնի հյութ օգտագործել։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ