25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընդամենը մեկ շաբաթ…ինչպես խնամել ձեռքերը

Տարվա յուրաքանչյուր եղանակ պահանջում է խնամքի հատուկ ձևեր: Հայտնի  է, որ հատկապես ձմռանը մեր մաշկն առավել շատ հօգատարության և խնամքի կարիք է ունենում: Մարդիկ մեծ ուշադրություն են դարձնում դեմքի մաշկին, սակայն մոռանում են ձեռքերի խնամքի ոչ պակաս կարևորության մասին: Օդի խոնավությունն ու ցուրտը կարող են պատճառ հանդիսանալ ձեռքերի մաշկի չորացման, չորուկների առաջացման և ճաքճքման համար: Այս ամենից խուսափելու համար մենք զրուցել ենք մաշկաբան Անիտա Գևորգյանի հետ, ով առաջարկեց խնամքի  մի քանի օգտակար միջոցներ.

  ՛՛Ամենակարևորը՝ ձեռքերը սառը օդից պաշտպանելն է: Ճիշտ ընտրված ձեռնոցները հեշտությամբ կլուծեն այս խնդիրը: Ցանկալի է, որ ձեռնոցները լինեն բնական հումքից: Օգտակար է նաև նախքան տանից դուրս գալը ձեռքին քսել հատուկ փափկեցնող քսուք:

  Կարտոֆիլից պատրաստված դիմակները ևս շատ օգտակար են մաշկի համար: Կարելի է օգտագործել կարտոֆիլի խյուսը՝ավելացնելով երկու-երեք ճաշի գդալ կաթ, ապա փաթաթել պոլիէթիլենային փաթեթով և հագնել բրդյա ձեռնոցներ: Պահել ձեռքերի վրա այնքան ժամանակ, մինչ խյուսը  ամբողջությամբ  սառչի:

  Ձեռքերի խնամքի համար շատ օգտակար են նաև լոգանքները, օրինակ՝ արևածաղկի ձեթով՛՛, – ասաց Ա. Հովհաննիսյանը:

Ձեռքերը և առհասարակ մաշկի խնամքը չափազանց կարևոր է թե՛ առողջության և թե՛ գեղեցիկ տեսք ունենալու համար: Հետևե՛ք մաշկաբանների խորհուրդներին և ընդամենը մեկ շաբաթ հետո մաշկի վրա տարբերությունը կզգաք ինքներդ:

 

 Նյութը պատրասեց Մանե Ղարդյանը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ