16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Նարեկ Բավեյանը` իր աղանդավոր լինելու մասին

Միացյալ երիտասարդական Լիլգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ նաև երգիչ Նարեկ Բավեյանին: Երգչի ֆեյսբուքյան ընկերների մեջ նկատելով “Ռեյմա” կրոնական կազմակերպության ղեկավար Կարեն Խաչատրյանին` Հովհաննիսյանը փորձում է ճշտել երգչի կապը աղանդի հետ: 

Նարեկը միանշանակ հերքում է իր կապը աղանդի հետ, շեշտելով, որ ինքը ընդունում և հաճախում է միայն հայ առաքելական եկեղեցի.”Ինձ օրը 50 մարդ կարող է ընկերանալու հրավեր ուղարկել և ես առանց նայելու բոլորին ընդունում եմ: Այդ դուք եք` ճանաչում աղանդի ղեկավարին: Իսկ ինձ նա բոլորովին չի հետաքրքրում ”,-ասել է Նարեկ Բավեյանը:

Առհասարակ  ինչպես է վերաբերվում աղանդներին և այն մարդկանց, ովքեր հարում են այս կամ այն կրոնական կառույցին:

Նարեկ Բավեյանի գրավոր պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. 

“Ես կարծում եմ ցանկացած կրոնական կազմակերպություն քաղաքականացված է: Էտպես եղել է միշտ` դարերի խորքից:Հավատացող մարդը պետքա հավատա ու իրա մեջ պետք է լինի բարություն ու սեր: Ու իմ համար բացարձակ անհրաժեշտ չի գնամ լսեմ սրա- նրա քարոզները, որ էտ ամենը իմ մեջ լինի`ինձ այդպես դաստիարակել են:

Մեր նմա փոքր ազգի համար` ցանկացած ճյուղավորում կործանարար կարող է լինի: Ինչի եմ ես ասում` ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ: Ցավոք սրտի ես այն ճիշտ հավատացյալներից չեմ, որոնք ամեն կիրակի եկեղեցի են այցելում: Բայց, գոնե մեր եկեղեցին մեզ համախմբում է մի գաղափարի շուրջ` ազգային գաղափարի շուրջ, մեր պետականության շուրջ: Խնդրում եմ ուշադիր` ոչ թե կառավարության այլ պետականության շուրջ: Ունենալով մեկ եկեղեցի, մեկ կրոնական ուղղություն մենք մեկ ենք:

Հարյուրի դեպքում` բաժանված ենք հարյուր մասի: Այսինքն իմ համար ինչ որ անհայտ կրոնական ուղղությունների խնդիրա` այլ հայ ազգային ինքնագիտակցության խնդիր: Ես կասեի նաև ազգային անվտանգության խնդիր: Հիմա պարզ է ես ոնց եմ վերաբերվում աղանդներին… ”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ